Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր. «Ազատություն»          Սաակաշվիլին կարող է ցմահ ազատազրկման դատապարտվել «դավաճանության» համար       ՀՀ քաղաքացիները Ղազախստանում կկարողանան մնալ առանց վիզայի մինչև 90 օր    

25 փետ 2022 16:04

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին՝ կանխիկացնել միջոցները կամ վճարել այլ բանկի քարտերով

ՎՏԲ-Հայաստան Բանկն այս պահին շարունակում է տրամադրել հիմնական ֆինանսական ծառայությունները՝ պահպանելով իրացվելիության և կապիտալի բարձր մակարդակ: Կիրառված սահմանափակումները չեն ազդում հաճախորդների միջոցների անվտանգության և հասանելիության վրա:

Բոլոր հաշիվներն ակտիվ են և հաճախորդների միջոցները հասանելի են ինչպես Բանկի մասնաճյուղերում, այնպես էլ հեռահար սպասարկման տարբերակով: Դրանք կարելի է ամբողջությամբ օգտագործել Հայաստանի տարածքում ազգային արժույթով բոլոր գործարքներն իրականացնելու համար։ Բանկը կատարում է հաճախորդների նկատմամբ իր պարտավորությունները:

Կանխիկ միջոցների ստացումը հնարավոր է Հայաստանի ամբողջ տարածքում տեղակայված ցանկացած բանկոմատներից և գործընկեր-բանկերից:

Հաճախորդներին, ովքեր այժմ գտնվում եմ արտերկրում, խորհուրդ է տրվում կանխիկացնել միջոցները կամ վճարել այլ բանկի քարտերով:

 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր