Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

25 փետ 2022 16:35

Բացի դատարկ խորհուրդներից, ոչինչ, ՆԱՏՕ-ն պետք է ավելի վճռական գործեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատշաճ վճռականություն չի ցուցաբերել Ուկրաինայի հարցում, իսկ նրա նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքը հեռու է բարեկամական լինելուց:

«Արևմուտքը, ԵՄ երկրները և ՆԱՏՕ-ն չկարողացան վճռականություն դրսևորել Ուկրաինայի նկատմամբ։ Նրանք բոլորը նրան խորհուրդներ են տալիս: Ուկրաինայի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքը չի կարող համարվել ո՛չ բարեկամություն, ո՛չ համերաշխություն», – ուրբաթ օրը Ստամբուլում լրագրողներին ասել է նախագահը: Ելույթը հեռարձակել է NTV հեռուստաալիքը։

Էրդողանը նշել է, որ «խորհուրդները չեն կարող ազդել իրավիճակի վրա»։ «Մենք խոսում ենք գործընկերների հետ, հարցնում ենք, թե Եվրոպան ինչ է արել, անում կամ կանի։ Բացի դատարկ խորհուրդներից, ոչինչ: Այդ կերպ ոչինչ հնարավոր չէ փոխել: Այսօր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում մենք կքննարկենք, թե ինչ կարելի է անել»,- ասաց նա:

Թուրքիայի ղեկավարը հույս է հայտնել, որ դաշինքի գագաթնաժողովից հետո կոնկրետ որոշումներ կընդունվեն։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի առավոտյան հայտարարել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների դիմումի, որոշում է կայացրել հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինական տարածքների օկուպացիան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր