ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

26 փետ 2022 10:33

«Փուռն է տալու» բոլորին, նույնիսկ նրանց, որոնք կուրորեն ծառայում են իրեն.Բոլորի հերթը գալու է՝ անխտիր, հերթով-կարգով. «Փաստ»

Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը շարունակում է գտնվել պետության ղեկին, Հայաստանի պետական համակարգը շարժվում է տուրբուլենտության հոսանքին համընթաց։ Դրան զուգահեռ, պետական կառույցները, կայանալու փոխարեն, անընդհատ դառնում են փորձարկումների հարթակ՝ «ինչպես առավել արդյունավետ քանդել» խորագրի ներքո։ Այսինքն՝ գրեթե չորս տարի շարունակ այս իշխանությունները շարունակաբար քայքայում ու մաշում են պետական համակարգի սյուները, իսկ ներկայումս գործընթացը ավելի մեծ թափով են իրականացնում։ Այս ամենի արդյունքում է, որ պետական ինստիտուտները չեն կարողանում վերլուծել ու պատշաճ կերպով արձագանքել համապատասխան ազդակներին։ Դե, իսկ պրոֆեսիոնալիզմի մասին խոսելն ուղղակի զավեշտ է. դա ընդհանրապես երկրորդ պլան է մղվել:

Փաստացի, ամենօրյա ռեժիմով ապացուցվում է, որ Փաշինյանին ոչ թե բարձր մասնագիտական որակներ ունեցող ու սկզբունքային կադրեր են պետք, որոնք իրենց աշխատանքով կարող են օգուտ բերել պետությանը, այլ հարմարվողական պատեհապաշտներ, որոնք, դողալով պաշտոնի վրա, անխոս կկատարեն մեկ անձի հրահանգները՝ անկախ նրանից, թե որքանով են դրանք արդարացված, առավել ևս՝ օրինական։ Միևնույն ժամանակ, կառավարման ամենակարևոր օղակները այնպիսի անկայուն իրավիճակում են հայտնվել, որ անընդհատ սթրեսների են ենթարկվում ու չեն հասցնում ադապտացվել իրավիճակին։ Իսկ կադրային փոխատեղումներն արդեն մշտական բնույթ են ստացել։ Չես հասցնում դեմքով ճանաչել մեկին, արագորեն մեկ ուրիշն է գալիս: Եվ այս տեղաշարժերը հիմնականում տեղի են ունենում բացառապես մեկ պատճառով՝ Նիկոլի քմահաճույքով ու նրա՝ իր աթոռն առավել ամուր պահելու մոլուցքով։ Աշխատանքի որակ, արդյունավետություն... դրանք անկարևոր բաներ են այս իշխանությունների դեպքում, ինչպես և պետությունն ու պետականությունը, որոնց հիմքերի թուլացման ու պետական կառույցների դեգրադացիային են միտված Փաշինյանի բոլոր գործողությունները։

Հայաստանն այսօր ամենաշատն իր խաթարված անվտանգային միջավայրը վերականգնելու կարիք ունի, սակայն անվտանգության համար պատասխանատու պետական կառույցները՝ մասնավորապես բանակը ևս հայտնվել է թիրախավորման ներքո։ Դեռևս 2020 թվականի նոյեմբերի 18-ին իր հրապարակած ճանապարհային քարտեզում Փաշինյանը խոստանում էր մի քանի ամսվա ընթացքում զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և բարեփոխումների մեկնարկ: Սակայն արդեն ավարտվում է 2022 թվականի երկրորդ ամիսը, իսկ այդ բարեփոխումները դեռևս չեն մեկնարկել։ Ավելին, բարեփոխումների փոխարեն մենք մամուլում ավելի հաճախ լսում ենք բանակի հետ կապված քրեական գործերի մասին։ Իհարկե, համապատասխան քննություն պետք է ընթանա՝ պարզելու համար թերացումներն ու բացթողումները, սա՝ անխոս, բայց խնդիրն այն է, որ այդ ամենը կարելի է անել առանց ավելորդ աղմուկի ու թատերականացված տեսարանների, այլ ոչ թե դիտավորյալ բանակը թիրախավորելով, բանակի մեջքը կոտրելով նաև բարոյահոգեբանական առումով։

Ու ոչ միայն... Բացի դրանից, պետք է հաշվի առնել, որ այս իշխանությունների օրոք ստեղծված պրակտիկան ցույց է տալիս, որ, որպես կանոն, որոշ ժամանակ ակնհայտ է դառնում, որ հարուցված գործերի մեծ մասն անհիմն էր։ Դա ցույց են տալիս նաև ընթացքում գտնվող մի շարք գործեր, այդ թվում՝ «անորակ զենքի» գործը: Կարծես այսպիսի գործելակերպով, Նիկոլ Փաշինյանին արդարացնելու համար բոլոր քայլերին զուգահեռ, այդ թվում՝ ոչ լեգիտիմ քննիչ հանձնաժողով ստեղծելը, իշխանությունները զինվորականներին նախօրոք պարտության մեղավորներ են նշանակում։ Որպես շղթայի շարունակություն՝ նախօրեին Փաշինյանը որոշեց և միանգամից ձեռնամուխ եղավ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխատմանը։

Պաշտոնից ազատվեցին ԳՇ պետը, նրա տեղակալները, կարևորագույն վարչությունների պետեր և այլն։ Կարող է հարց ծագել, թե սրանով ի՞նչ հարց են լուծում իշխանությունները, չէ՞ որ այս կարգի փոփոխությունները ներկայիս պայմաններում, երբ հակառակորդը պարբերաբար սադրանքների է դիմում, իսկ Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակն ավելացնում է անվտանգային ռիսկերը, չեն բխում Հայաստանի պաշտպանական օրակարգից։ Բայց, անկեղծ ասած, Փաշինյանի գործողություններում տրամաբանություն փնտրելն առնվազն հիմարություն է:

Միակ հավանական ընթացքը, որ կարելի է ենթադրել, ազատվածների նկատմամբ քրեական գործերի հարուցման ու ազատազրկման հեռանկարն է՝ նույն վերը նշված՝ Փաշինյանի վրայից պատասխանատվությունն ու մեղավորությունը «հանելու» նպատակով: Մյուս կողմից էլ՝ իշխանությանը ծառայող պաշտոնյաներին հերթով փոխելը, կարծես թե, առաջին հերթին Փաշինյանի վախերի արդյունք է։ Սակայն ինչ էլ լինի, մի բան ակնհայտ է, Փաշինյանը ոչնչի առջև կանգ չի առնելու իր աթոռն ամուր պահելու համար: Նա բացառապես իր անձի համար «փուռն է տալու» բոլորին, նույնիսկ նրանց, որոնք կուրորեն ծառայում են իրեն՝ դուրս գալով սեփական ժողովրդի դեմ: Բոլորի հերթը գալու է՝ անխտիր, հերթով-կարգով...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր