Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին՝ գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին          Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղում երթի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի       Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ    

26 փետ 2022 11:43

Եթե ձեր երեխաների կյանքը թանկ է ձեզ համար, լքեք այս տարածքները. Խրամորթ գյուղի մոտ ադրբեջանցիները հայերեն լեզվով բնակիչներին բարձրախոսով հորդորել են

Ձեր ուկրաինական հետաքրքրասիրությունը արցախյան մի թթու լուրով կտրեմ. Արդեն երկրորդ օրն է թշնամին, որ GPS-ով Խրամորթի մատույցներում է հիմա, բարձրախոսներով, ի դեպ, գրական հայերենով, բնակիչներին սպառնում է, որ եթե խաղաղ ճանապարհով չթողնեն գյուղը, ստիպված կլինեն ուժ կիրառել, ֆեյսբուքի իր էջում գրել է արցախցի լրագրող Ծովինար Բարխուդարյանը։

«Սպառնալիքին հետևում է պնդումը, թե Խրամորթն Ադրբեջան է և, ընդհանրապես, Ղարաբաղն Ադրբեջան է։ Մենք զբաղեցրել ենք իրենց հողերը....

Դե, հիմա պատկերացրեք 87 խրամորթցի ու պատերազմից հետո այնտեղ ժամանակավոր ապաստանած 11 տարհանված ընտանիքների վիճակը...

Պատկերացրի՞ք, թե ինչպես են կես ժամը մեկ այդ ձայնը լսում՝ դպրոց գնալիս, այգում աշխատելիս, լվացքը փռելիս, մի կտոր հաց ուտելիս...
Պատկերացրի՞ք...

Դե, հիմա ասեք, տեսնեմ, որ ասում եք քիչ խոսեք, թողեք աշխատեն, զգայուն իրավիճակ է, դեռ չենք մեկնաբանում, միշտ ամեն ինչի մեջ վատն եք տեսնում....

Ո՞նց, ո՞նց էլի էս լուրի մեջ ես դրականը տեսնեմ։ Ուրախանամ, որ դեռ զգուշացնո՞ւմ են, միանգամից չեն մտնում, ջարդեր կազմակերպում...
Կարո՞ղ եք ասել....

Եթե չգիտեք, ասեմ՝ Խրամորթը շրջկենտրոն Ասկերանից 6 կմ հեռավորության վրա է, Ստեփանակերտից՝ 21 կմ։ էնքան հանգիստ նստելու եք՝ մի օր էլ ձեր բալկոններում եք թռուցիկներ գտնելու, եթե ոչ կրկին՝ ռումբեր...

Հ.Գ. Ի դեպ, շաբաթասկզբին մեր նկարահանող խումբը Խրամորթում էր, տարհանված ընտանիքներ էինք նկարում։ Ամբողջ օրը օդում դրոն էր պտտվում...

Մենք ոչ մի կադր չենք հրապարակել դեռ։ Գիտեմ, հիմա էլ, ինչպես պատերազմի ժամանակ, կան խելապակասներ, որոնց կարծիքով թուրքերը թիրախավորում են հենց մեր ռեպորտաժների տեղանքը, հենց մեր հերոսներին....», - գրել է արցախցի լրագրողը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր