Այսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է          Գեղարքունիքի մարզում ավտոտեխսպասարկման կետերից մեկում ավտոմեքենա է այրվել       Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ մայիսի 1-ի համար    

26 փետ 2022 18:54

Կիևում բնակչությանը զենք բաժանելու ժամանակ կրակելով սպանել են 5 հոգանոց ընտանիք

Կիևում բոլոր ցանկացողներին զենք բաժանելու հետևանքները արդեն սկսել են արյունալի հետևանքների հանգեցնել։ Սոցցանցերում բազմապատկվում են հաղորդագրությունները քաղաքում ծավալված ապօրինությունների մասին, որոնց զոհերը խաղաղ բնակիչներ են։

Համացանցում հայտնվում են կրակված մեքենաների և հրազենային վնասվածքներով փողոցում ընկած դիերի պատկերներ. ամենասարսափելի դեպքը Կիևում փետրվարի 25-ին գնդակահարված երեք երեխաներով մի ամբողջ ընտանիքի ողբերգությունն էր։

Ուկրաինացի լրագրող, բլոգեր և քաղաքական գործիչ Անատոլի Շարիը երեկ երեկոյան իր Twitter-ում խոսել է այս սարսափելի ողբերգության մասին։

«Երեկ Կիևում մեքենայում կրակել են 5 հոգանոց ընտանիքի վրա՝ սովորական կիևցիներ, անասնաբուժական կլինիկայի տերեր՝ մայրիկ, հայրիկ, երկու աղջիկ և մի տղա։ Մեկ աղջիկ ծնողների հետ տեղում մահացել է, երկուսը՝ վերակենդանացման բաժանմունքում։ Ինչ ուրախությամբ է զեկուցել ՆԳՆ փոխնախարարը. «Բոլոր դիվերսանտները ոչնչացվել են»»,- գրել է նա։

Նրա խոսքով՝ գնդակահարվածները «կասկածելի» են թվացել որոշ այլասերվածների, «որոնց Զելենսկին ավտոմատներ է բաժանել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր