Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

26 փետ 2022 14:39

Ռուս հատուկջոկատայինները զորամաս են գրավել.ռուսները կրում են Ուկրաինայի ազգային գվարդիայի համազգեստ և խոսում ռուսերեն

Կիևի մարզի Գոստոմել քաղաքում ռուս հատուկջոկատայինները գրավել են թիվ 3017 զորամասը։ Այս մասին շաբաթ՝ փետրվարի 26-ին, հայտարարել է ուկրաինացի պատգամավոր Սոֆյա Ֆեդինան։

Նրա խոսքով՝ հակառակորդները կրում են Ուկրաինայի ազգային գվարդիայի համազգեստ և խոսում ռուսերեն։ Գոստոմելի բնակիչները տեսանկարահանել են, թե ինչպես են ռուս զինծառայողները հագնում ուկրաինացի զինվորականների համազգեստները, գրում է korrespondent.net-ը։

Աղբյուրը գրում է, որ Գոստոմելում կատաղի մարտեր են ընթանում։ Ռուսական բանակը պատերազմի առաջին իսկ օրվանից փորձում է գրավել այնտեղ տեղակայված Անտոնովի օդանավակայանը, սական Ուկրաինայի ԶՈՒ-ն պահում է օբյեկտը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր