Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը          Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա       Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»    

28 փետ 2022 10:16

Կիևը շրջապատված է, տարհանումը հնարավոր չէ իրականացնել, բոլոր ճանապարհները արգելափակված են, մենք շրջափակման մեջ ենք

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը շրջապատված է, տարհանումը հնարավոր չէ իրականացնել։ Այս մասին Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել Է Associated Press-ին տված հարցազրույցում։
Լրագրողի հարցին` պատրաստվո՞ւմ են տարհանել Կիևի բնակիչներին, Կլիչկոն նախ լռել է, ապա ասել. «Մենք չենք կարող, որովհետև բոլոր ճանապարհները արգելափակված են: Մենք շրջափակման մեջ ենք»:


Ավելի վաղ ՌԴ Պաշտպանության նախարարությունում հայտնել էին, որ ռազմական գործողության սկսվելուց ի վեր Ռուսաստանի զինված ուժերը խոցել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 1067 օբյեկտներ, այդ թվում ՝ կառավարման 27 կետեր եւ կապի հանգույցներ, ՀՕՊ 38 համալիրներ Ս – 300, «Բուկ Մ-1» և «Օսա» 5և6 ռադիոտեղորոշիչ կայաններ:
Ընդհանուր առմամբ գործողության սկզբից ոչնչացվել են 254 տանկ ևայլ մարտական զրահամեքենաներ, 31 Ինքնաթիռ երկրի վրա, համազարկային կրակի 46 ռեակտիվ համակարգեր և 103 ականանետ:
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր