Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

28 փետ 2022 11:51

Պուտինի հրամանը իրավիճակը շատ ավելի վտանգավոր է դարձնում,նրանք կարծես թե սկսում են զարգացնել պաշարման մոտեցումը

ՌԴ նախագահի՝ «զսպման ուժերը», ներառյալ միջուկային զինատեսակները, մարտական հերթապահության հատուկ ռեժիմի տակ բերելու մասին որոշումը, քննարկվել է ԱՄՆ պաշտպանության նախարարի, շտաբների պետերի միացյալ շտաբի ղեկավարի և Եվրոպայում ամերիկյան զորքերի հրամանատարի հանդիպմանը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանը՝ ռուսական ռազմավարական զսպման ուժերը, որոնք ներառում են նաև միջուկային զենք պարունակող ստորաբաժանումներ, բերել մարտական հերթապահության հատուկ ռեժիմի, իրավիճակի սրացում է, որը կարող է իրադրությունը «շատ ավելի վտանգավոր» դարձնել, կիրակի հայտարարել է ԱՄՆ պաշտպանության բարձրաստիճան մի պաշտոնյա, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:


Պուտինը հրաման է տվել այն ժամանակ, երբ, ըստ Վաշինգտոնի, քառօրյա ներխուժումից հետո ռուսական զորքերը անսպասելի անհաջողություններ են կրում մարտի դաշտում։ Դրան նպաստել են ուկրաինական ուժեղ դիմադրությունը և ձախողումները, որոնք հանգեցրել են որոշ ստորաբաժանումների վառելիքի և այլ պաշարների սպառմանը, ասել են ԱՄՆ պաշտոնյաները:


Այս հրամանի մասին Պենտագոնն իմացել է ոչ թե ամերիկյան հետախուզական աղբյուրներից, այլ ՌԴ նախագահի հեռուստաուղերձից, ասել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան:


Պուտինի ելույթից անմիջապես հետո ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահ գեներալ Մարկ Միլին և Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատար Թոդ Ուոլթերսը քննարկել են ՌԴ նախագահի որոշումը նախապես ծրագրված հանդիպման ընթացքում:


Չնայած նրան, որ Վաշինգտոնը դեռ շարունակում է տեղեկություն հավաքել, Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան, ով չի ցանկացել բացահայտել իր անունը, Պուտինի որոշումը որակել է մտահոգիչ։


«Ըստ էության, դա այնպիսիս ուժեր է գործի դնում, որոնք սխալ հաշվարկի դեպքում իրավիճակը կարող են շատ ավելի վտանգավոր դարձնել», - ասել է նա:


Հարցին, թե Պուտինի հայտարարությունից հետո ԱՄՆ-ը կշարունակի՞ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, պաշտոնյան պատասխանել է. «Այդ աջակցությունը կշարունակվի»։


ԱՄՆ-ի գնահատմամբ՝ Ռուսաստանը ավելի քան 350 հրթիռ է արձակել Ուկրաինայի թիրախների ուղղությամբ, որոնցից մի քանիսը խոցել են քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այնուամենայնիվ, Պենտագոնի պաշտոնյան խորը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ, ինչպես կարծում է ռազմական գերատեսչությունը, ռուսական ուժերը փոխում են ռազմավարությունը:


Խոսելով Կիևից հյուսիս Չեռնիգովի ուղղությամբ ռուսական առաջխաղացման մասին՝ պաշտոնյան ասաց, որ կան նշաններ, որ Ռուսաստանը որդեգրել է պաշարման մարտավարություն:


«Նրանք կարծես թե սկսում են զարգացնել պաշարման մոտեցումը, իսկ ռազմական մարտավարության և ռազմավարության ցանկացած ուսանող ձեզ կարող է ասել, որ պաշարումները մեծացնում են կողմնակի վնասների հավանականությունը», - ասաց նա, գրում է «Ամերիկայի Ձայնը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր