Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում    

28 փետ 2022 14:12

Գլխավորը հիմա հայրենիքն է. մարտական փորձ ունեցող կալանավորներն ազատ կարձակվեն.Զելենսկի

Իրական մարտական ​​փորձ ունեցող ուկրաինացիները կազատվեն կալանքից եւկկարողանան փոխհատուցել իրենց մեղքը պատերազմի ամենաթեժ կետերում։ Այս մասին իր տեսաուղերձում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է УНИАН-ը։

Նա ընդգծել է, որ բոլոր նրանք, ովքեր կարող են միանալ զավթիչների դեմ պայքարին, պետք է անեն դա։

«Ուստի բարոյական տեսանկյունից բարդ, սակայն մեր պաշտպանության տեսանկյունից օգտակար որոշում կայացվեց։ Ռազմական դրության համաձայն՝ մարտական ​​գործողությունների իրական փորձ ունեցող ուկրաինացիներն ազատ կարձակվեն կալանքից։ Եւ նրանք կկարողանան փոխհատուցել իրենց մեղքը պատերազմի ամենաթեժ կետերում։ Բոլոր պատժամիջոցները հանվում են նաեւ որոշ մարդկանցից՝ հակաահաբեկչական օպերացիայի մասնակիցներից»,- հայտնել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ այժմ առանցքայինը պաշտպանությունն է։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշում է, որ մեզանից յուրաքանչյուրնայժմ մարտիկ է։

«Երբ ես առաջադրվեցի նախագահի պաշտոնում, ասել էի, որ մեզանից յուրաքանչյուրը նախագահ է։ Որովհետեւ մենք բոլորս ենք պատասխանատու  մեր պետության համար։ Մեր հիասքանչ Ուկրաինայի համար։ Եվ հիմա այնպես ստացվեց, որ մեզանից յուրաքանչյուրը մարտիկ է: Մարտիկ՝ իր տեղում: Եւ ես վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը հաղթանակ կտանի։ Փա՛ռք Ուկրաինային»,- ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր