Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան          Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է       Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, ՔՊ–ն Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու    

01 մար 2022 10:34

Եթե նրանք ակտիվներ ունեն Ճապոնիայում, ապա դրանք կսառեցվեն.Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Պուտինի, Լավրովի ու Շոյգուի նկատմամբ

Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ճապոնիայի արտգործնախարարությանը։
Ըստ հաղորդագրության` բացի Պուտինից, Լավրովից ու Շոյգուից, անհատական պատժամիջոցներ են սահմանվել նաև անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի, ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի նկատմամբ։ Եթե նրանք ակտիվներ ունեն Ճապոնիայում, ապա դրանք կսառեցվեն։


Բացի այդ, արտահանման պատժամիջոցներ են սահմանվել 49 ընկերության և կազմակերպության նկատմամբ, որոնց թվում են Անվտանգության դաշնային խորհուրդը, Գլխավոր հետախուզական վարչությունը, «Սուխոյ» ընկերությունը, «Ռոստեխ» պետական կորպորացիան և այլն։
Պատժամիջոցների ցանկում են նաև Ռուսաստանի բանկը, VEB–ը (Ռուսաստանի զարգացման պետական կորպորացիա) և Պրոմսվյազբանկը։
Տոկիոն արգելք է սահմանել նաև ընդհանուր նշանակության այն արտադրանքի արտահանման վրա, որի մատակարարումները կարող են նպաստել Ռուսաստանի ռազմական ներուժի աճին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր