Բավակա՛ն է, մենք գալիս ենք ձեր անօրինական հարստության հետևից,հետ վերցնելու ձեր զբոսանավերը, ձեր շքեղ կացարանները. «պատերազմ է հայտարարել» ռուս օլիգարխներին

«Մենք կտրում ենք Ռուսաստանի հասանելիությունը տեխնոլոգիաներին, ինչը նրանց տնտեսությունը կզրկի հզորությունից և կթուլացնի բանակը... Այսօր դիմում եմ իշխանություններից միլիոնավոր դոլարներ ստացած ռուս օլիգարխներին ու կոռումպացված առաջնորդներին՝ բավակա՛ն է։ Արդարադատության նախարարությունը հատուկ աշխատանքային խումբ է ստեղծում ռուս օլիգարխների հանցագործությունները հետաքննելու համար։ Մենք միավորում ենք ուժերը մեր եվրոպացի դաշնակիցների հետ՝ հետ վերցնելու ձեր զբոսանավերը, ձեր շքեղ կացարանները, ձեր անձնական ինքնաթիռները: Մենք գալիս ենք ձեր անօրինական հարստության հետևից»,-ասել է նա: