Հունվարի 14-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Կապանում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «Mitsubishi»-ն, կա 1 զnհ, 1 վիրավnր       Տեսանյութ.Պապիկյանը հաստատել է, որ մեր զինվորներն անցնում են ադրբեջանական անցակետի կողքով, սակայն հերքել է, որ ստուգում է իրականացվում    

02 մար 2022 19:19

3-րդ համաշխարհային պատերազմը կլինի կործանարար միջուկային պատերազմ. Ղրիմը Ռուսաստանի մաս է, և դրա շուրջ քննարկումներ չեն կարող լինել

Երրորդ համաշխարհային պատերազմը, եթե դա տեղի ունենա, կլինի միջուկային և կործանարար: Այս մասին «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Երրորդ համաշխարհային պատերազմը կլինի կործանարար միջուկային պատերազմ»,- ասել է նախարարը։
***
Ղրիմի պատկանելության հարցը քննարկման ենթակա չէ, այն Ռուսաստանի կազմում է: Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ղրիմը Ռուսաստանի մաս է, և դրա շուրջ քննարկումներ չեն կարող լինել»,- ասել է նա։

2014 թվականի փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո Ղրիմի և Սևաստոպոլի իշխանությունները որոշել են հանրաքվե անցկացնել Ռուսաստանի Դաշնության հետ վերամիավորման հարցով։

Քվեարկելու իրավունք ունեցողների ավելի քան 80%-ը մասնակցել է նույն թվականի մարտի 16-ին տեղի ունեցած կամարտահայտմանը։ Ռուսաստանի հետ վերամիավորմանը կողմ է արտահայտվել Ղրիմի և Սևաստոպոլի բնակիչների համապատասխանաբար 96,7 և 95,6 տոկոսը։ Մարտի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ղրիմի Հանրապետությունը և Սևաստոպոլը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդունելու մասին համաձայնագիրը, իսկ մարտի 21-ին փաստաթուղթը վավերացվել է խորհրդարանի կողմից։ Կիևը հրաժարվում է Ղրիմը ճանաչել Ռուսաստանի կազմում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր