Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

03 մար 2022 10:17

Փաշինյանը նեղացրել է հավատարիմների շրջանակը, բոլոր հարցերը քննարկում է «աստվածների չատի» վեց ՔՊ-ականի հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը գնալով նեղացնում է վստահելի մարդկանց շրջանակը, իր քայլերը, որոշումները քննարկում է ավելի ու ավելի նեղ կազմով, քան, ասենք, Քաղապայամանգրի վարչության կազմն է, որի հետ ժամանակին քննարկում էր կարևոր հարցերը:

Մենք ժամանակին գրել ենք, որ «Քաղպայմանագիրը» ներքին չաթեր ունի՝ ՔՊ խոհանոց եւ այլն, որտեղ տարբեր ֆորմատներով քննարկվում են հարցերը: Ամենանեղ կազմով չաթը բավականին հետաքրքիր անուն ունի՝ «Աստվածների չաթ»։ Այստեղ ընդամենը 7 ՔՊ-ական է ներգրավված․ Նիկոլ Փաշինյանից բացի, մյուս 6 «աստվածներն» են Ալեն Սիմոնյանը, վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Ռուբինյանը, Հակոբ Սիմիդյանը, Սուրեն Պապիկյանը, Հայկ Կոնջորյանը: Բոլոր հարցերը նախ այստեղ են քննարկվում, հետո տեղափոխվում են վարչության չաթ, ապա՝ ՔՊ խոհանոց:

Ի դեպ, ՔՊ-ում իսկական 37 թիվն է, անխտիր գրաքննում են բոլորին, շատերին արգելված է լրագրողներին հարցազրույցներ տալը, հեռուստատաղավարներ գնալը՝ միայն հատուկենտ ընտրյալ քարոզիչները կարող են հանրության հետ շփվել: Մյուսներն ամեն հարցազրույցից հետո սկանդալների մեջ են ընկնում և իշխող թիմին քաշում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր