Ապրիլի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Արցախի պետական ինստիտուտները կշարունակեն գործել, ընդունվել է սահմանադրական փոխփոխությունների նախագիծ       Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մшրմին    

03 մար 2022 15:29

Ֆրանսիացիները շատ հաճախ են աքլորանում.Լավրովը՝ Ֆրանսիայի արտգործնախարարի ՝ ՌԴ-ի հասցեին արած սպառնալիքներին

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսական և արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում արձագանքել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանի խոսքերին և Ռուսաստանի հասցեին նրա սպառնալիքներին:

«Նա հիմա շատ է սիրում աքլորանալ։ Աքլորը ֆրանսիացիների ազգային խորհրդանիշն է: Նրանք շատ հաճախ են աքլորանում», – այսպես է Լավրովը մեկնաբանել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանի խոսքերն այն մասին, որ Պուտինը պետք է հիշի Ֆրանսիայի մոտ միջուկային զենքի առկայության մասին։

Նա նախազգուշացրել է Արևմուտքին իրական միջուկային պատերազմի վտանգը՝ ենթադրելով, որ նման ծրագրեր իսկապես հասունանում են։«Արևմտյան քաղաքական գործիչների գլխում է անընդհատ պտտվում է «միջուկային պատերազմը», ոչ թե ռուսների։

Ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք թույլ չենք տա ստիպել մեզ դուրս գալ հավասարակշռությունից», – ասել է Լավրովը։ՌԴ արտգործնախարարը նաև հայտնել է, որ այժմ Պուտինի ու Ֆրանսիայի նախագահի միջև խոսակցություն է ընթանում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր