Բաքուն բարդ վիճակում է հայտնվել .ժամանակն է եկել44-օրյա պատերազմում հաղթանակի պարտքը մարելու.եթե Իրան- Իսրայել հակամարտությունը շարունակվի, ադրբեջանաթուրքական ալյանսն առիթը բաց չի թողնի          Սուտ է ասել, սուտ է ասում․մեզ պարտադրում են անլուծում տարբերակ, ասում են սա է՝ ուրիշ ելք չկա, բայց կա...       Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի. Շարունակեք նույն տեմպերիվ քֆուր հավաքել    

03 մար 2022 16:20

Ուկրաինայից առանց փաստաթղթի ՀՀ քաղաքացիները կարող են հատել ԵՄ տարածքը, մեր բազմաթիվ հայրենակիցներ Հայաստանի ճանապարհին են

Ուկրաինայում այս պահին ունենք բազմաթիվ հայրենակիցներ, ովքեր հատել են Լեհաստանի, Սլովակիայի Ռումինիայի ցամաքային սահմանները և մուտք ենք գործել այդ երկրների տարածքներ, նրանցից շատերը այժմ Հայաստանի ճանապարհին են։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսյանյանը։


«Մենք ակտիվ կապի մեջ ենք համայնքային կազմակերպությունների, անհատների հետ, որոնք ապահովում են տրանսպորտային փոխադրումների, կացարանների, սննդի և այլ հնարավորություններ։ ՀՀ քաղաքացիները ունեն 15-օրյա ժամկետ Լեհաստանի, Սլովակիայի, Ռումինիայի տարածքը որպես տրանզիտ օգտագործելու և հայրենիք վերադառնալու համար, իսկ Դոնբասի մեր հայրենակիցները կարող են դուրս գալ դեպի Դոնի Ռոստովի և Վորոնեժի տարածք»,- ասաց Ալեքսանյանը։


Վերջինս նշեց, որ այս պահին փաստաթղթերի խնդիր, որպես այդպիսին, չկա։  «Առանց փաստաթղթերի մեր հայրենակիցները կարող են հատել ԵՄ տարածքը։ Այլ երկրի տարածք մուտք գործելուց հետո միայն այդ երկրի դեսպանատներում պետք է լուծեն փաստթղթերի խնդիրը, որպեսզի տրանզիտով գան Հայաստան, քովիդի թեստ, Շենգեն վիզա և այլ փաստաթղթեր հարկավոր չեն»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ քիչ առաջ տեղեկություն է ստացվել այն մասին, որ Ուկրաինայիում ազգությամբ հայ քաղաքացիական բնակիչ է զոհվել, նա Ուկրաինայի քաղաքացի է, Խերսոն քաղաքից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր