Տեսանյութ․Երևան-Սևան ավտոճանապարհին 2,000-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել          Այսօր Քրիստոսի 12 առաքյալների և Ս․ Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրն է       Մի օր Փաշինյանը հայտարարելու է, թե սխալ է գործել՝ Պրահայի հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելով    

04 մար 2022 10:17

Հայաստան են տեղափոխվում ռուս-բելառուսական IT ոլորտի ընկերություններ, վարչապետը «չաթ» է անում՝ նրանց Հայաստան հրավիրում.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով դրսից Հայաստան բիզնես տեղափոխելու հոսք է սկսվել: Մեծ մասը՝ ռուս-բելառուսական ընկերություններ, որոնք փախչում են իրենց երկրների նկատմամբ կիրառվող սանկցիաներից՝ հիմնականում IT ոլորտի ընկերություններ, որոնք Հայաստանից կարող են ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ աշխատել: Իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություններն այժմ այս ընկերություններին իրավաբանական խորհրդատվություն են մատուցում, թե ինչպես կարելի է Հայաստանում ընկերություն գրանցել, գործունեություն ծավալել։


Հետաքրքրվում են նաև ՀՀ քաղաքացիություն ստանալու հեռանկարով: Այս գործընթացը փորձում են խրախուսել նաև պետական մակարդակով` էկոնոմիկայի նախարարության կայքում դրսի ընկերություններին «կանչող» հայտարարություններ կան, սփյուռքի հանձնակատարի գրասենյակն ու էկոնոմիկայի նախարարությունն էլ են սրանով զբաղվում: Անգամ ասացին, որ վարչապետը որոշ օտարերկրյա ընկերությունների հետ «չաթ» է անում՝ նրանց Հայաստան հրավիրում: Ճիշտ պահվածքի դեպքում Հայաստանը կարող է անգամ շահել այս իրավիճակից»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր