Թուրքիան արդարանում է, թե ինչպես «բայրաքթարները» հասան Ուկրաինա
Թուրքիան «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) չի փոխանցել Ուկրաինային՝ որպես օգնություն, նա մասնավոր ընկերությունից է գնել. ասել է Թուրքիայի ԱԳՆ փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քըրանը։
2018-2020 թվականներին Ուկրաինան ներմուծել է Bayraktar TB2 թուրքական գրոհային անօդաչու թռչող սարքեր, որոնց գնումը կազմել է մոտ 74 միլիոն դոլար։ Փետրվարի սկզբին նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ Ուկրաինան և Թուրքիան համաձայնագիր են ստորագրել երկրում Bayraktar անօդաչու թռչող սարքերի արտադրությունն ընդլայնելու մասին։
««Բայրաքթարը» մասնավոր ընկերության արտադրանք է։ Ուկրաինան նույնպես ցանկանում էր գնել այս ապրանքը մեր ընկերությունից, և նրանց միջև կնքվեց պայմանավորվածություն։ Նրանք տրամադրեցին այս ապրանքը: Ամբողջ աշխարհում այդպես է։ Այսօր Ռուսաստանը, ԱՄՆ-ն ունեն մասնավոր ռազմարդյունաբերական համալիրի ընկերություններ։ Մասնավոր ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունները կարող են նման պայմանագրեր կնքել երկրների հետ։ Այս երկրները նրանց ինչ-որ բանի չեն պարտավորեցնում։ Սա Թուրքիայից օգնություն չէ, այլ ապրանքներ, որոնք Ուկրաինան գնել է թուրքական ընկերությունից։ Իհարկե, մենք հպարտանում ենք այս ապրանքներով»,- փոխարտգործնախարարի խոսքերն է մեջբերում Sabah թերթը։