Արցախի էջը փակված չէ, մեր պայքարը ոչ թե պատերազմի, այլ արդարության և խաղաղության համար է          Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում       Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել    

04 մար 2022 16:00

ԱՄՆ-ը ներգաղթի ժամանակավոր արտոնություններ կտրամադրի ուկրաինացիներին՝ կացարան, աշխատանք

ԱՄՆ-ն ուկրաինացիներին ներգաղթի ժամանակավոր արտոնություններ կտրամադրի, որոնք նախատեսում են պաշտպանություն արտաքսումից եւ աշխատանքի թույլտվություն տասնյակ հազարավոր այն ուկրաինացիների համար, ովքեր այժմ գտնվում են ԱՄՆ-ում, բայց չեն կարող վերադառնալ հայրենիք: Այս մասին հայտնում է երկրի ներքին գործերի նախարարությունը։


Այս միջոցը Միացյալ Նահանգներ մինչեւ 2022թ․ մարտի 1-ը մտած ուկրաինացիներին թույլ կտա մնալ երկրում եւ 18 ամիս օրինական աշխատել, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։


Ուկրաինայի քաղաքացիները կազատվեն արտաքսումից եւ աշխատանքի թույլտվության իրավունք կստանան այն ծրագրի շրջանակներում, որը հայտնի է որպես «Ժամանակավոր պաշտպանված կարգավիճակ» (TPS): Ծրագիրը պաշտպանություն է տրամադրում այն ներգաղթյալներին, որոնք չեն կարող վերադառնալ իրենց երկրներ արտակարգ հանգամանքների, այդ թվում՝ զինված բախումների եւ բնական աղետների պատճառով։ Ծրագրի մասնակիցներին հնարավորություն է տրվում որոշալի ժամկետով մնալ եւ օրինական աշխատել Միացյալ Նահանգներում:


ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայությունը հայտարարել է «շարունակվող հումանիտար ճգնաժամի» պատճառով Ուկրաինա արտաքսման թռիչքների դադարեցման մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր