Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ       Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք    

05 մար 2022 17:47

ՆԱՏՕ-ն կանաչ լույս վառեց ուկրաինական քաղաքների և գյուղերի հետագա ռմբակոծման համար՝ հրաժարվելով ոչ թռիչքային գոտի ստեղծելուց. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն, հրաժարվելով Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտի սահմանելուց, ըստ էության «կանաչ լույս» է վառել ուկրաինական քաղաքների ռմբակոծման համար։ Այս մասին պետության ղեկավարը հայտարարվել է նոր տեսաուղերձում։

«ՆԱՏՕ-ն այսօր կանաչ լույս վառեց ուկրաինական քաղաքների և գյուղերի հետագա ռմբակոծման համար՝ հրաժարվելով ոչ թռիչքային գոտի ստեղծելուց, սակայն դուք կարող էիք փակել երկինքը: Ես չգիտեմ, թե ում կարող եք պաշտպանել, և արդյոք Դաշինքի երկրներն ընդունակ են պաշտպանել»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն տեղյակ է հակառակորդի՝ հարձակումն ուժեղացնելու ծրագրերին։

«Իմանալով, որ նոր հարվածներն ու զոհերն անխուսափելի են, ՆԱՏՕ-ն միտումնավոր որոշեց չփակել Ուկրաինայի երկինքը»,- ասել է նախագահը։

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի փակ երկինքը չի կարող սադրել Ռուսաստանի Դաշնության ուղղակի ագրեսիան ընդդեմ ՆԱՏՕ-ի։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ն մերժել է Ուկրաինայի օդային տարածքում ոչ թռիչքային գոտիներ ստեղծելու ուկրաինական կողմի պահանջը՝ ասելով, որ իրենք մեծացնում են աջակցությունը, սակայն ուղղակի մասնակցությունը կհանգեցնի ավելի լայն, նույնիսկ ավելի դաժան եվրոպական պատերազմի:

«Մենք այս հակամարտության կողմ չենք: Մենք, որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ, պարտավոր ենք կանխել այս պատերազմի սրումը Ուկրաինայի սահմաններից դուրս, քանի որ դա կլինի էլ ավելի վտանգավոր, ավելի կործանարար»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր