Կարճատև անձրև և ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          «Chevrolet»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, վիրшվորներից մեկը արտգործնախարարության աշխատակից է       Խոշոր ավտովթար. բախվել են «Toyota»-ն ու «Infinity»-ն. վերջինը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ    

05 մար 2022 13:55

Ռուս ռազմագերիների հարազատներին սպառնում են հեռախոսով. Sputnik.Արմենիա

Աղբյուրը՝ Sputnik Արմենիա


Ուկրաինայում գերեվարված ռուս զինծառայողների հարազատները տարբեր համարներից հաղորդագրություններ են ստանում, որոնցում նրանցից պահանջում են փողոց դուրս գալ և ցույցեր անել։


«Ես դիմումներ եմ ստացել Ուկրաինայում գերության մեջ գտնվող տղաների հարազատներից։ Նրանց հեռախոսներում, ինչպես բոլորիս մոտ, կան հարազատների, ընկերների, ծանոթների համարներ։ Վրեժխնդրության, սպանության սպառնալիքներով այս մարդկանցից պահանջում են դուրս գալ փողոցային ցույցերի։ Ոչ մի սրբություն չունեն»,- Instagram-ի իր էջում գրել է ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։


Չնայած սպառնալիքներին հարազատներն իրենց մեջ քաջություն են գտնում և չեն տրվում սադրանքներին։


Մարդիկ ենթարկվում են աննախադեպ տեղեկատվական հարձակումների և ահաբեկման։


Անկասկած, թվայնացումը դարձել է ժամանակակից աշխարհի ամենաազդեցիկ ուժերից մեկը. մարդիկ ենթարկվում են տեղեկատվական աննախադեպ գրոհների, որոնց նպատակը մարդկանց մեջ խուճապ տարածելն է...


«Նման հաղորդագրություններ են ստանում նաև իմ աշխատակիցները», - ասել է Մոսկալկովան և հորդորել չտրվել նման սադրանքներին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր