Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

05 մար 2022 14:14

Զելենսկու բարձրացրած հիստերիան դասական պրովոկացիա է.ռուսական զինված ուժերը չեն հարվածի ատոմակայանների ուղղությամբ

«Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկի առաջին իսկ ժամերից, ռուսական կողմը բարձրաձայնեց ԱԷԿ-ների վերահսկման խնդիրի մասին, հայտարարելով, որ Ուկրաինայի տարածքում գործող այդ կառույցներն ինքը վերցնելու է իր վերահսկողության տակ և այդպես էլ արեց՝ Չեռնոբիլում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է միջազգային անվտանգային հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը՝ նշելով, որ դրանք կարևորագույն ստրատեգիական նշանակության կառույցներ են, հնարավոր է փորձ արվեր սադրանքների գնալ, ինչին, արդեն իսկ, ականատես ենք լինում՝ ի դեմս Զելինսկու բարձրացրած հիստերիայի օրինակով։ Ըստ նրա՝ Ուկրաինայի նախագահի հայտարարությունը դասական պրովոկացիա է, որովհետև ռուսական Զինված ուժերը չեն հարվածի ատոմակայանների ուղղությամբ։


Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկին հայտարարել էր, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում հրդեհ է բռնկվել, պնդելով՝ թե ռուսական զորքերը գնդակոծում են Զապորոժիեի ատոմակայանը. «Եվրոպան պետք է հիմա արթնանա։ Այրվում է Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը։ Հենց այս պահին ռուսական տանկերը գնդակոծում են ատոմային բլոկերը։ Դրանք ջերմային պատկերիչներով հագեցած տանկեր են, այսինքն, գիտեն՝ ուր են կրակում։ Նրանք պատրաստվել են դրան։ Ուկրաինան 15 միջուկային բլոկ է և եթե պայթյուն լինի, դա կլինի բոլորի վերջը, Եվրոպայի վերջը»,- ասել էր նա՝ իր հայտարարության մեջ։


Միջազգային անվտանգային հարցերով մասնագետը նկատում է՝ վաղ առավոտից հետևում է իրադարձությունների զարգացման հնարավոր բոլոր աղբյուրներին և, թեև դեռևս չկա հավաստի տեղեկություն այն մասին, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում հրդեհ է բռնկվել, այնուամենայնիվ չի բացառում, որ ուկրաինական կողմն ընդունակ է գնալու այսօրինակ պրովոկացիոն սադրանքի. «Ավելի քան ակնհայտ է, որ ուկրաինական ազգայնական ուժերը գնում են պրովոկացիաների հրահրման ճանապարհով։ Նրանք իրենց զինտեխնիկան միտումնավոր կերպով տեղադրում են մարդաշատ քաղաքներում՝ քաղաքացիական ենթակառուցվածքներին շատ մոտ, սրանով հրահրելով ռուսական կողմին՝ պատասխան հարվածի դեպքում, որպես թիրախային կառույցներ ներկայացնել դպրոցներ ու մանկապարտեզներ, հիվանդանոցներ ու բնակելի շենքներ։ Փոխարենը տեսնում ենք նաև, որ ռուսական կողմի բռնած դիրքորոշումը՝ այն է` բոլոր հնարավոր միջոցներով շրջանցել քաղաքացիական ենթակառուցվածքները վնասելու ռազմական խնդիրը»։


Խոսելով Ուկրաինայի տարածքում գտնվող ԱԷԿ-ների հնարավոր խոցման պարագայում առաջացող վտանգների մասին, Արմեն Մանվելյանը նկատում է՝ բոլորովին պատահական չէ, որ ռուսական Զինված ուժերն, ի սկզբանե իրենց վերահսկողության տակ վերցրին Չեռնոբիլի ատոմակայանը։ Հաջորդը պետք է լիներ Զապորոժիեի ԱԷԿ-ը, որը մինչ այս պահը դեռևս իրենց վերահսկողության տակ չէր, բայց, քիչ առաջ կարծես հայտարարվեց, որ այն ևս անցել է ռուսական ԶՈւ-ի վերահսկողությանը. «Որքան հասկանում եմ, ուկրաինական կողմը, հավանաբար, ինչ- որ խնդիրներ է առաջացրել, որով պայմանավորված ԱԷԿ-ը մինչ վերջին ժամերը վերահսկվում էր իրենց զինուժի կողմից։ Չեմ բացառում, որ ռուսական կողմն արդեն իսկ պաշտոնապես հայտարարած լինի, որ չի պատրաստվում հարվածներ հասցնել ԱԷԿ-ներին։ Նորից կրկնեմ՝ չի բացառվում, որ սա Ուկրաինայի կողմից պրովոկացիա է՝ Արևմուտքին ներքաշելու պատերազմական գործողությունների մեջ։ Պատահական չէ, որ այսօր առավոտից հենց ամերիկյան ԶԼՄ-ներն են փորձում ակտիվ և ինտենսիվ կերպով աղմուկ բարձրացնել այս հարցի շուրջ։ Ինչ վերաբերում է ԱԷԿ-ների ռմբակոծման հետևանքով առաջացող աղետին, որ Ուկրաինայի նախագահը ներկայացնում է որպես միջուկային պատերազմի արհավիրք կամ համամարդկային աղետ ու Եվրոպայի ավարտ, ապա, սա այնքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Իհարկե, ԱԷԿ-ների պայթյունը մեծ խնդիրներ կարող է առաջացնել Ուկրաինայի համար, սակայն, սա միջուկային պատերազմ, կամ դրան հավասարեցված աղետ չէ և չի կարող լինել»։


Միջազգային հարցերով մասնագետը մանրամասնում է՝ միջուկային համակարգը խիստ վերահսկելի գործոն է.«Եթե անգամ Զապորոժիեի ԱԷԿ-ում աղետ գրանցվի, ապա այն միջուկային պատերազմի վերածվելու ոչ մի հավանականություն չունի։ Որքան էլ, որ ԱԷԿ-ներն իրենցից միջուկային վտանգ ներկայացնեն՝ միջուկային պատերազմի պատճառ հանդիսանալ, ուղղակիորեն չեն կարող, որովհետև դա այլ բան է։ ԱԷԿ-ները միջուկային լիցքավորման մակարդակով զիջում եմ միջուկային զենքերին և, հնարավոր պայթյունների պարագայում, նրանց ռադիացիան շատ ավելի թույլ է, քան միջուկային զենքինը։ Մենք արդեն նմանօրինակ երկու դեպքի ականատեսն ենք եղել, խոսքս՝ Ճապոնիայի և Չեռնոբիլի աղետների մասին է, որոնք, իրենց ստեղծած վտանգներով հանդերձ, այնուամենայնիվ, միջուկային պատերազմի չվերածվեցին։ Այնպես որ, ուկրաինական կողմի բարձրացրած այս աղմուկը, մեծ իմաստով, արհեստական բնույթ է կրում՝ չեմ բացառում, անգամ, որ դրանք հրահրում է հենց Արևմուտքը»,- ասում է Արմեն Մանվելյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր