Ուկրաինայում, Պենտագոնի ֆինանսավորմամբ, կենսաբանական զենքի կոմպոնենտներ են մշակվել, դրանք եղել են ժանտախտի, սիբիրյան խոցի, խոլերայի հարուցիչներ․ ՌԴ ՊՆ

Նա ընդգծել է, որ ուկրաինական կենսալաբորատորիաների աշխատակիցներից տեղեկավտությոն է ստացվել փետրվարի 24-ին հատուկ վտանգ ներկայացնող պաթոգեններն արտակարգ ռեժիմով ոչնչացնելու մասին: Դրանք ժանտախտի, սիբիրյան խոցի, տուլյարեմայի, խոլերայի եւ այլ մահացու հիվանդությունների հարուցիչներ են:
Կոնաշենկովը պատմել է, որ այժմ այդ փաստաթղթերն ուսումնասիրվում են ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի ռուս մասնագետների կողմից:
Գեներալը նշել է, որ Պենտագոնի մոտ առաջացել են լուրջ մտավախություններ, որ բացահայտվել է Ուկրաինայում գաղտնի կենսաբանական փորձարկումներ անցկացնելու փաստը, իսկ փաստաթղթերը հաստատում են, որ ուկրաինական կենսալաբորատորիաներում, որոնք գտնվում են Ռուսաստանի տարածքի մերձակայքում, իրականացվել են կենսաբանական զենքի բաղադրիչներ ստեղծելու գործողություններ:
Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հրահանգ է ուղարկել բոլոր կենսալաբորատորիաներ վտանգավոր պաթոգենների պաշարներն անմիջապես ոչնչացնելու մասին: Դա արվել է, որպեսզի չբացահայտվեն փաստերը, որ ԱՄՆ-ն ու Ուկրաինան խախտել են ՄԱԿ-ի մանրէաբանական (կենսաբանական) եւ թունավոր զենքի արգելքի մասին հռչակագրի 1-ին հոդվածը: Գեներալն ընդգծել է, որ առաջիկայում կներկայացվեն ստացված փաստաթղթերի վերլուծության արդյունքները: Դրանց մի մասը ՌԴ ՊՆ-ը հրապարակում է հենց հիմա: