Տեսանյութ.Դուբայում սաստիկ փոթորիկ է, քաղաքում հեղեղումներ են, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ          Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

07 մար 2022 13:48

Կիեւը հրաժարվել է Ուկրաինայից դեպի Բելառուս եւ Ռուսաստան մարդասիրական միջանցք բացել

Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է մարդասիրական միջանցք բացել Կիեւից դեպի Բելառուս, ապա՝ Ռուսաստան, Սումիից եւ Խարկովից անմիջապես դեպի Ռուսաստան։ Ուկրաինան դա անընդունելի է համարում։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ, Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը, հաղորդում է «Укринформ»-ը։


«Առավոտյան տեղեկություն հայտնվեց, թե, իբր, Ռուսաստանի Դաշնությունը մարդասիրական նպատակով մարդասիրական միջանցքներ է բացում, եւ ժամը 10-ից հրադադարի ռեժիմը գործում է։ Սա մարդասիրական միջանցքների բացման անընդունելի տարբերակ է։ Մեր մարդիկ չեն գնա Իվանկովից, Դիմերից, Վիշգորոդից, Կիեւից Բելառուս, որպեսզի հետո ինքնաթիռով գնան Ռուսաստանի Դաշնություն»,- ասել է նա։ 



Վերեշչուկը հայտնել է, որ երեկ կեսգիշերն անց Ռուսաստանի Դաշնությունից նամակ է ստացվել, որում առաջարկել են՝ «հաշվի առնելով Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի անձնական խնդրանքը», մարտի 7-ից լռության ռեժիմ հայտարարել եւ բացել հետեւյալ մարդասիրական միջանցքները. 


- Կիեւից՝ Կիեւ-Գոստոմել-Ռակովկա-Սոսնովկա-Իվանկով-Օրանի-Չեռնոբիլ-Գդեն-Գոմել՝ հետագայում՝ օդային տրանսպորտով դեպի Ռուսաստանի Դաշնություն; 


- Խարկովից՝ Խարկով-Նեխոտեեւկա-Բելգորոդ եւ ապա երկաթուղով կամ ավտոճանապարհով մինչեւ նշանակակետ կամ ժամանակավոր կացարան;  


- Սումիից՝ Սումի-Սուջա-Բելգորոդ եւ ապա երկաթուղով կամ ավտոճանապարհով մինչեւ նշանակակետ կամ ժամանակավոր կացարան։


«Հուսով եմ, որ նախագահ Մակրոնը հասկանում է, որ իր անունն ու անկեղծ փորձերը՝ օգնելու Ուկրաինայի խաղաղ բնակչությանը, ինչպես նաեւ Չինաստանի, Պակիստանի, Հնդկաստանի եւ շատ այլ պետությունների օտարերկրյա քաղաքացիներին, իրականում օգտագործվում եւ շահարկվում են Ռուսաստանի Դաշնության կողմից»,- նշել է Վերեշչուկը։


Նա նաեւ հայտնել է, որ Ուկրաինան ուղարկել է իր տեսլականը, թե ինչպիսին պետք է լինեն մարդասիրական միջանցքները, եւ հայտնել է, որ պատրաստ է բացել նման միջանցքներ այսօր առավոտյան ժամը 10-ից։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր