Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

07 մար 2022 14:23

Կովկասում հավասարակշռությունն առանց Թուրքիայի չի կարող ապահովվել,Թուրքիան Կովկասի հավասարակշռության անփոխարինելի մասնիկն է

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը համաշխարհային ուժային կենտրոնների պայքարի համատեքստում անդրադարձել է կովկասյան տարածաշրջանին ու Թուրքիային, գրում է Էրմենիհաբերը։


Քուրթուլմուշը հայտարարել է, որ Թուրքիան ներկա է համաշխարհային ուժերի պայքարների բոլոր «թատերաբեմերում»:


«Չինաստանի, Եվրոպայի ու Արևմուտքի  պայքարի ամենակարևոր ճականտներից մեկն էլ մեր իմացած Առաջավոր Ասիան ու հատկապես Կովկասն է լինելու: Այս իմաստով Թուրքիան Կովկասի հավասարակշռության անփոխարինելի մասնիկն է»:


Քուրթուլմուշը, շեշտել է, որ Թուրքիան զգալի աջակցություն է ցույց տվել Ադրբեջանին Ղարաբաղը «ազատագրելու և այնտեղ նոր հավասարակշռություն հաստատելու» գործընթացին։


Ապա՝ հավելել.


«Թուրքիան վճռական է ու պատրաստ է նաև նախաձեռնել  Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի ու Հայաստանի մասնակցությամբ վեցակողմ հարթակի միջոցով Կովկասում ու հատկապես Հարավային Կովկասում խաղաղության և անդորրի մթնոլորտի ստեղծումը:  Կովկասում հավասարակշռությունն առանց Թուրքիայի չի կարող ապահովվել»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր