ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

07 մար 2022 15:50

Մոսկվա-Երևան չվերթով հոսքը շատացել է, տոմսերի արժեքը՝ մոտ 335 հազար, 400 հազար դրամ,էժան տեղերը վերջացել են, մնացել են միայն թանկերը

Ռուս-ուկրիանական պատերազմի ընթացքում Մոսկվա-Երևան չվերթով հոսքը շատացել է, էժան տեղերը վերջացել են, մնացել են միայն թանկ տեղերը։ Օրինակ՝ «Աէրոֆլոտ» ավիաընկերության թանկ տեղերը հասնում էին մոտ 335 հազար դրամ, կոմֆորտ կարգերը՝ մոտ 400 հազար։ Այս մասին 24News-ին ասաց «Թռիչք» ավիագործակալության տնօրեն Կարինե Դավթյանը։

Դավթյանի խոսքերով՝ հիմնականում բիզնես կարգերն էին մնում, իսկ այս ընթացքում Երևան-Մոսկվա չվերթը, որի էժան տոմսի արժեքը մոտ 90 հազար դրամ է, համեմատաբար դատարկ է։ 

Գործակալության տնօրենը դժվարացավ Մոսկվայից Երևան ուղևորահոսքի քանակ նշել։ «Մոտ 20 օր առաջ՝ մինչև պատերազմը, դուրս գրված տոմսերը բավականին էժան էին։ Ինքս, մեր վաճառքից ելնելով, կարող եմ ասել, որ հիմնականում Մոսկվա-Երևան չվերթների տոմսերը գնվել են օնլայն կամ Մոսկվայի զբոսաշրջային գործակալություններից», - ասաց «Թռիչք» ավիագործակալության տնօրենը։

Նրա խոսքերով՝ հիմա միայն 2 ավիաընկերություն է իրականացնում Երևան-Մոսկվա չվերթ, իսկ ռուսական բոլոր չվերթները փակվել են։ «Ռուսաստանից հոսքը շատ էր, ինձ թվում է՝ դա էր պատճառը։ Բացի նրանից, որ լիզինգային գործողություններն են դադարեցրել եվրոպացիները, ամեն դեպքում ռուսների մուտքն էլ է շատ դեռ այստեղ։ Դե Ռուսաստանից գումար են հանում- ծախսում։ Ինձ թվում է՝ դա էլ է ազդել, որ Ռուսաստանի ղեկավարությունը դիմել է այդ որոշմանը, դադարեցրել չվերթները»։ 

Գործակալության տնօրենը կանխատեսում է, որ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների դադարից հետո տոմսերի գները կնվազեն։ ««Երևան-Մոսկվա» չվերթի տոմսի թանկացումը ես նաև կապում եմ նրա հետ, որ կազմակերպություններն ունեն էժանից թանկ գներ, եթե շուտ ես առնում էժանը, հետո մնում են թանկերը։ Էժանները սահմանափակ են, օր․՝ 10-15 տեղ, բնականաբար կսկսեն թանկանալ տոմսերը։ Շուտ եք առնում, էժան եք առնում, ուշ եք առնում, թանկ եք առնում։ Չեմ կարծում՝ հատուկ թանկացրած լինեն, ուղղակի գնային քաղաքականություն է դա», - Կարինե Դավթյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր