Բայդենը կարող է ավելին անել Ուկրաինայի համար․պատերազմը չի կանգնի Ուկրաինայում

«Ես վստահ եմ, որ նա կարող է, եւ ես կցանկանայի հավատալ դրան ։ Նա ընդունակ է դրան», - ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը կրկին ընդգծել է Ուկրաինայի օդային տարածքը փակելու անհրաժեշտությունը, ինչին նա կոչ է արել ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին, բայց ապարդյուն:
«Մենք չենք կարող Ռուսաստանին թույլ տալ այդպես գործել ։ Նրանք մեզ ռմբակոծում են, գնդակոծում, ուղարկում են հրթիռներ, ուղղաթիռներ, կործանիչներ, շատ բաներ», - ասել է Զելենսկին։
Նա նաև զգուշացրել է Արևմուտքի երկրներին, որ պատերազմը չի կանգնի Ուկրաինայում։ Ազատության նկատմամբ ոտնձգությունը կարող է ազդել մնացած աշխարհի վրա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի անդամները ճնշում են գործադրում Բայդենի վարչակազմի վրա, որպեսզի վերջինս նպաստի ՆԱՏՕ-ի եւ Արեւելյան Եվրոպայի երկրներից կործանիչների անհապաղ փոխանցմանը Ուկրաինա, գրում է Korrespondent.net-ը։