ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

08 մար 2022 14:02

Թշնամին հոգնած է, բարոյալքված, մեր 1 զինվորի դեմ կռվում է 10 ռուս զինվոր, ուկրացինացին գիտի ինչպես պատժել թշնամուն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերը գիտեն, թե ինչպես պատժել ռուս զինվորականներին, որոնք ներխուժել են երկիր և լայնամասշտաբ պատերազմ կազմակերպել. հայտնում է УНИАН-ը։

«Մեր զինված ուժերը գիտեն, թե ինչպես դա անել։ Թշնամին հոգնած է, բարոյալքված։ Նրանք եկել են մեր երկիր՝ փնտրելու մի բան, որը երբեք այստեղ չի եղել՝ վախկոտություն, ստրկության համաձայնություն։ Ցանկացած նորմալ մարդ վախենում է այրված տներին նայելուց, դա հասկանալի է․ քանդվել են պանելային բարձրահարկ շենքեր, ոչնչացվել են սովորական մեքենաներ, հրթիռներ, ավիառումբեր, կարկուտի քարեր, մարդկանց դեմ ականանետներ»,- ասել է Զելենսկին։

Նա նաև կոչ է արել միջազգային հանրությանը՝ փակել Ուկրաինայի երկինքը  կամ «տրամադրել իրենց ուժը կամ զենքն ու դրանով իսկ օգնել ոչ միայն ուկրաինական պետությանը, այլև իրենց»:

«Դեռ քանի՞ մահ և կորուստ է անհրաժեշտ Ուկրաինայի երկինքն ապահովելու համար: Ինչո՞վ են Խարկովի կամ Նիկոլաևի խաղաղ մարդիկ տարբերվում Համբուրգի կամ Վիեննայի բնակիչներից։ Սպասում ենք որոշման։ Մաքրել երկինքը: Կամ՝ այն ուժով, որը դուք ունեք: Կամ՝ դուք մեզ կտաք մարտական ինքնաթիռներ և հակաօդային պաշտպանություն, որոնք մեզ կտան անհրաժեշտ ուժ: Սա այն օգնությունն է, որը աշխարհը պետք է ցույց տա ոչ միայն Ուկրաինային, այլև ինքն իրեն, որպեսզի ապացուցի, որ մարդկությունը հաղթելու է։ Որքան հնարավոր է շուտ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Ինձ ընտրած ժողովուրդը պատրաստ չէ կապիտուլյացիայի, մենք պատրաստ չենք վերջնագրերի», – ասել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ուկրաինայում ընթացող պատերազմում մեկ ուկրաինացի զինվորի դեմ կռվում է 10 ռուս զինվոր, իսկ մեկ ուկրաինական տանկի դեմ՝ 50 ռուսական տանկ: Ըստ նրա, չնայած այդ տարբերությանը, ուկրաինական բանակը կռվում է, բայց հարցն այն է, թե որքա՞ն կարող է ուկրաինական բանակը դիմանալ ռուսական գերակշռող զորքերի դեմ:

Ինչպես հաղորդում է ուկրաինական ՈՒՆԻԱՆ-ը՝ այդ համատեքստում նա կրկին բարձրացրել է Արևմուտքի ավելի ակտիվ ռազմական օգնության և հատկապես Ուկրաինայի «օդը փակելու» հարցը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր