Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.          Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը       Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև    

08 մար 2022 14:35

Թուրքիան և Մեծ Բրիտանիան, չխնայելով Ադրբեջանին, կարող են ՌԴ-ի դեմ բացել 2-րդ ճակատը.ՀՀ իշխանությունների լռությունը ճիշտ է

«Չնայած այն բանին, որ այսօր հիմնական լարվածությունը Արցախում է, Ադրբեջանցիների սադրանքները սպասելի են, ոչ թե այնտեղ, այլ Հայաստանում, քաննի որ Արցախում սադրանքների հետևանքները կարող են անկանախատեսելի լինել նրանց համար»,- ասաց  «Ազատագրում» ժողովրդաազատագրական շարժման առաջնորդ, ռազմական փորձագետ Միկա Բադալյանը և բացատրեց, որ Արցախի դեպքում կլինի հարձակում ՌԴ խաղաղապահների վրա և, ինչպես վերջերս հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպանը, եթե նման զարգացում լինի, ապա Ռուսաստանը կճանաչի Արցախի Անկախությունը, այնտեղ կմտցնի իր զորքերը և կազատագրի այն:
Ռազմական փորձագետի խոսքով, առկա տվյալներն խոսում են այն մասին, որ ադրբեջանական սադրանքները կարող են լինել կա՛մ Երասխում, կա՛մ Սիսիանում, բայց Վարդենիսի ուղղությունը ևս չբացառեց:
Ըստ Միկա Բադալյանի՝ Ադրբեջանը ծանր դրության մեջ է հայտնվել՝ փետրվարի 22-ին դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագիր կնքելով ՌԴ-ի հետ, և փետրվարի 24-ին արդեն աջակցելով Ռուսաստանի թիվ մեկ հակառակորդ Ուկրաինային:
«Ալիևի տերերը՝ Թուրքիան և Մեծ Բրիտանիան, չխնայելով Ադրբեջանին, կարող են ՌԴ-ի դեմ բացել երկրորդ ճակատը, որը կլինի Ալիևի մեծ սխալը, բայց նա ընտության հնարավորություն չունի»,-ասաց փորձագետը և կանխատեսեց, որ այդ դեպքում Թուրքիան չի աջակցի Ադրբեջանին, քանի որ նա չի ցանկանում կռվել ՌԴ-ի հետ՝ հիշեցնելով, որ Անկարան չփակեց օդը և Ռուսաստանի հետ համաձայնության եկավ ռուբլով առևտրի վերաբերյալ:
«Եթե «Խորհրդային միություն-20» ծրագիրը կա, ապա Ռուսաստանը կազատագրի Շուշին, Հադրութը, մյուս շրջանները և կցանկանա ցամաքային սահման ունենալ նրա հետ, այդ դեպքում ստիպված կլինի գրավել Գանձակը և Դաղստանով ցամաքային սահման հաստատել, որը կնշնակաի, որ ՌԴ-ն նաև Հայաստանի հետ սահման կունենա, ինչը էականորեն կփոխի ամեն ինչ»,-նկատեց Միկա Բադալյանը:

Նա գտնում է, որ այսօր Հայաստանի առաջնային խնդիրը, որպես ՌԴ ռազմավարական գործընկեր, պատժամիջոցների տակ չընկնելն է, և այդ առումով ՀՀ իշխանությունների լռությունը ճիշտ է համարում, իսկ եթե իշխանությունները դիվանագիտություն ունենային և այդ մասին կարողանային բարձրաձայնել, ավելի լավ կլիներ:

«Բայց քանի որ նրանցից դիվանագետ ինչ-որ կերպ է ստացվում, պրոֆեսիոնալներ՝ առավել ևս, ապա ավելի լավ է լռեն, դրանից ավելի շատ օգուտ կլինի»,-հայտարարեց ռազմական փորձագետը:

Տեղեկացնելով, որ շատ ռուսաստանցիներ ցանկանում են իրենց բիզնեսը տեղափոխել Հայաստան՝ Բադակլյանը հույս հայտնեց, որ Հայաստանը դրանից կօգտվի, քանի որ ցանկացած ճգնաժամ նաև հնարավորություն է:
Ռազմական Փորձագետը գտնում է, որ Սյունիքի միջանցքի հարցով Թուրքիան չի առճակատի ՌԴ-ի հետ, քանի որ այդ դեպքում կլին հակամարտություն ՆԱՏՕ-ի անդամ պետության հետ, իսկ Վլադիմիր Պուտինը հստակ ասաց, որ եթե ցանկանում են, ապա կլինի հակամարտություն ՆԱՏՕ-ի հետ, բայց այնտեղ հաղթողներ չեն լինի, քանի որ այն կլինի միջուկային պատերազմ, մյուս կողմից էլ բոլորը տեսնում են, որ Պուտինը կգնա մինչև վերջ:

Միկա Բադալյանը տեղեկացրեց, որ ըստ վարկածներից մեկի՝ ՌԴ-ն Ուկրաինայի դեմ գործողություններ է սկասել այն բանից հետո, երբ տեղեկություն է ստացել, որ Ուկրաինան միջուկային զենք է ստեղծում, իսկ դրա հնարարվորույթունները նա ուներ դեռ խորհրդային տարիներից:

Ըստ փորձագետի՝ այդ պատճառով էլ ՌԴ-ն հարձակվում է այն շրջանների վրա, որտեղ ուկրաինական ատոմակայաններն են, իսկ Ուկրաինայում ազգայնականները բնակիչներին օգտագործում են որպես կենդանի վահան, և նույնիսկ տեղեկություններ կան որ Կիևից ընտանիքներին դուրս թողնելու համար ազգայնականները պահանջում են 10 հազար դոլար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր