Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց          Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

09 մար 2022 10:48

ԱՄՆ-ն վախենում է ՌԴ-ի բացահայտումից, թե կհաստատվի Ուկրաինայի և ԱՄՆ–ի կողմից կենսաբանական զենքի արգելքի մասին կոնվենցիայի խախտումը

ԱՄՆ–ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը նշել է, որ Ռուսաստանի զինված ուժերը Կիևում ռազմակենսաբանական ծրագրի հետքերի արագ մաքրման փաստեր են բացահայտել։
ԱՄՆ Կոնգրեսում հետաձգել են ՌԴ–ից էներգակիրների ներմուծման արգելքի օրինագծի քվեարկությունը
Պետդեպի ներկայացուցչի հայտարարությունները վկայում են այն մասին, որ Վաշինգտոնը մտավախություն ունի, թե կհաստատվի Ուկրաինայի և ԱՄՆ–ի կողմից կենսաբանական զենքի արգելքի մասին կոնվենցիայի խախտումը, եթե պաթոգենների նմուշները հայտնվեն ռուսաստանցի փորձագետների ձեռքերում։ Այս մասին երեկ հայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։
«Ուկրաինայի տարածքում կենսաբանական լաբորատորիաների (ավելի քան 30 օբյեկտների) ցանց է ձևավորվել։ Այնտեղ տարվող աշխատանքների պատվիրատուն Պենտագոնն է։ Նախագծերի իրականացմանը մասնակցում է ռազմական գերատեսչության հետ փոխկապակցված ընկերություն, նախևառաջ Black and Veatch–ը», – Անտոնովի խոսքերն են մեջբերում Facebook–ի դեսպանատան էջում։
Ըստ նրա` տեղեկություն է ստացվել առավել վտանգավոր պաթոգենների` ժանտախտի, սիբիրյան խոցի, տուլյարեմիայի, խոլերայի և այլ մահացու հիվանդությունների հարուցիչների ոչնչացման մասին։
«Հետաքրքիր է` ինչպես Վաշինգտոնը կարձագանքի ՉԺՀ–ի այսօրվա մեղադրանքներին այն մասին, որ Պենտագոնը 336 կենսալաբորատորիա է բացել 30 երկրներում։ Ինչո՞ւ են այդ վտանգավոր օբյեկտները ստեղծվել արտասահմանում։ Անկեղծ ու ուղիղ պատասխան ենք սպասում», – նշել է Անտոնովը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը խոստովանել է, որ Ուկրաինայում կենսաբանական հետազոտությունների օբյեկտներ կան, իսկ Կիևն ու Վաշինգտոնն այժմ աշխատում են թույլ չտալ, որ այնտեղ կուտակված նյութերն ընկնեն ՌԴ ուժերի ձեռքը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր