ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

09 մար 2022 12:40

Եթե չինական ընկերությունները հրաժարվեն հակառուսական պատժամիջոցներից, կբախվեն ԱՄՆ-ի կոշտ գործողությունների. ԱՄՆ առևտրի նախարար

Չինական ընկերությունները կարող են բախվել ԱՄՆ-ի կոշտ գործողությունների, եթե հրաժարվեն կատարել հակառուսական պատժամիջոցները: Այս մասին The New York Times-ում հրապարակված հարցազրույցում ասել է ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոն։


Այդ դեպքում Միացյալ Նահանգներն արգելելու է Չինաստանում արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների և ծրագրային ապահովման մատակարարումը, ասել է պաշտոնյան:


«Ռուսաստանը, անշուշտ, կդիմի մյուս երկրներին՝ շրջանցելու մեր պատժամիջոցները և արտահանման վերահսկողությունը»,-ասել է Ռայմոնդոն: 


Բայց եթե ԱՄՆ-ն պարզի, որ Շանհայում կիսահաղորդչային արտադրող SMIC-ի նման կորպորացիան առաքում է իրականացնում Ռուսաստան, ապա ԱՄՆ-ն «ուղղակի կփակի այն և կկանխի դրա սարքավորումների և ծրագրային ապահովման օգտագործումը», շեշտել է առևտրի նախարարը:


«Սա կործանարար հարված կհասցնի Չինաստանի՝ այս չիպերն արտադրելու կարողությանը»,-սպառնացել է Ռայմոնդոն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր