ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի չճանաչման փաստը հիմնավոր չէ․ Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ նիստում          Անգլոսաքսերը ցանկանում են նոր հակամարտություններ հրահրել ՀԱՊԿ տարածքում. Պատրուշեւ       Տեսանյութ.Զանգեցի Տեղ գյուղ, ասացին՝ ընդհակառակը, դիրքերն էն ձև են փորում, որ մի 100 մետր առաջ են գալիս    

09 մար 2022 17:48

Առաջիկա 24-96 ժամվա ընթացքում ՌԴ-ն կարող է հարձակվել Կիևի վրա, առայժմ լուծում է լոգիստիկ խնդիրները

Կիևի ուղղությամբ Ռուսաստանի զարմանալիորեն քաոսային հարձակման հետևանքով հազարավոր զինվորներ և հարյուրավոր մեքենաներ մի քանի օր շարունակ մնացել են հյուսիս-արևմուտք ընկած ճանապարհներին, սակայն որոշ ռազմական վերլուծաբաններ կարծում են, որ Մոսկվան աստիճանաբար հաղթահարում է իր նյութատեխնիկական խնդիրները և կարող է հարձակում իրականացնել Ուկրաինայի մայրաքաղաքի ուղղությամբ այս օրերի ընթացքում, գրում է theguardian.com-ը:

Վաշինգտոնում գործող Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը (Institute for the Study of War) եզրակացրել է, որ ռուսական ուժերն այժմ «կենտրոնացած են Կիևի արևելյան, հյուսիս-արևմտյան և արևմտյան ծայրամասերում»՝ նախապատրաստվելով «հարձակման մայրաքաղաքի վրա՝ առաջիկա 24-96 ժամվա ընթացքում»։

Դրա հաջողությունը, ընդգծել է վերլուծական կենտրոնը, մասամբ կախված կլինի նրանից, թե որքան արդյունավետ կերպով ռուսական զորքերը կկարողանան «վերալիցքավորվել, վերակազմավորվել և պլանավորվել» նախնական ներխուժումից հետո, որը, փորձագետների կարծիքով, ձախողվել է որոշ թերությունների պատճառով:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր