«Բալի» հյուրանոցի սեփականատերը հայտնել է, որ hնչեցրել են կյանքին և առողջnւթյանն nւղղված uպառնալիքներ          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 27-ի համար       Հուլիսի 27-ի ռոմանտիկ աստղագուշակ կենդանակերպի նշանների համար    

09 մար 2022 15:23

Երասխում բարձունք գրավելու մասին լուրը սուտ է․գյուղի վրա չեն կրակում, ամեն րոպե, էլ կարա նման բան լինի

Hraparak.am-ը գրում է.

Լրագրող, քաղակտիվիստ Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ նշել է, որ թշնամին կրկին հարձակվել է Երասխի դիրքերի վրա․ «Ամեն կերպ փորձ է կատարվում գրավել բարձունքը, որը մեր զորքը համառորեն պահում է։ Այս պահին տեղում դիրքային փոխհրաձգություն է»,- նշել է Հոխիկյանը։ 

Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք Արարատի մարզպետ Սեդրակ Թևանյանի հետ, որը մեզ հետ զրույցում հերքեց որևէ բարձունք գրավելու հետ կապված լուրը․

«Չկա նման բան, սուտ է։ Ախր, ժողովուրդ ջան, գյուղի ուղղությամբ որևէ մեկը նման բան ասե՞լ ա,  դիրքերը լայն հասկացողություն ա։ Երասխ գյուղից մի քանի կմ էն կողմ դիրքեր կան, մի քանի կմ այս կողմ դիրքեր կան, գյուղի վրա չեն կրակում, դիրքային բան ա, ամեն օր էլ ամեն րոպե, էլ կարա նման բան լինի»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր