10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն    

10 մար 2022 11:15

ՀՀ-ում նույնպես կան այդպիսի 12 կենսաբանական լաբորատորիաներ, վստա՞հ եք, որ այդ հետզոտությունների արդյունքները չեն վնասի մեզ

Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը հաստատեց, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում հետազոտություններ է անցկացնում կենսաբանական զենքի ստեղծման վերաբերյալ: ԱՄՆ-ում մտահոգված են, որ այս փորձերի արդյունքները կարող են հայտնվել ռուս զինվորականների ձեռքում:


«Ուկրաինայում կան կենսաբանական հետազոտությունների օբյեկտներ։ Եվ հիմա մենք շատ մտահոգված ենք, որ ռուսական զինված ուժերը կարող են փորձել վերահսկողություն հաստատել իրենց վրա։ Ուստի մենք աշխատում ենք ուկրաինացիների հետ, որպեսզի հետազոտական ​​նյութերը չհայտնվեն ռուսների ձեռքը, եթե նրանք մոտենան այդ օբյեկտներին»։ Նուլնդ


Լվովում կենսալաբորատորիաներն աշխատել են ժանտախտի, սիբիրախտի և բրուցելյոզի հարուցիչներով, Խարկովում և Պոլտավայում՝ դիֆթերիայի, սալմոնելոզի և դիզենտերիայով հարուցիչներով, այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար Իգոր Կիրիլովը։


Ուզում եմ մեր հանրությանը հիշեցնել, որ Հայաստանում նույնպես առկա են այդպիսի 12 կենսաբանական լաբորատորիաներ, որոնք ստեղծվել են ԱՄՆ բանակի միջոցներով: Դրանցից երեքը գտնվում են Երևանում, կան նաև Իջևանում, Գյումրիում, Մարտունիում, Սիսիանում, Արտաշատում և Վանաձորում։


Ժողովո՛ւրդ, արդյոք մենք պաշտպանվա՞ծ ենք այդ կենսաբանական հետազոտություններց, արդյոք այսօրվա իշխանությունները տեղյակ են, թե ի՞նչ հետազոտություններ են արվում և ի՞նչ են հետապնդում այդ հետազոտությունները: Եվ, ի վերջո, ժողովո՛ւրդ, դուք վստա՞հ եք, որ այդ հետզոտությունների արդյունքները չեն կիրառվի մեզ բնաջնջելու համար: Անկեղծ ասեմ՝ ես վստահ չեմ...»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր