Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց          Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

10 մար 2022 18:14

Թուրքերը գազազել են, որ Արցախը 14 տոննա օգնություն է ուղարկել Ուկրաինա. Թշնամին ողջ գիշեր ռմբակոծելու հետ զուգահեռ բարձրախոսով սպառնալիքներ է հնչեցրել արցախցիների հասցեին

Թշնամին ողջ գիշեր ռմբակոծել է Խրամորթ և Խնուշինակ գյուղերը, բավականին խոշոր տրամաչափի զինատեսակներից, անդադար կրակ է արձակել գյուղերի ուղղությամբ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց Արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ մանրամասներ ներկայացնելով Արցախում տիրող իրավիճակից:

Պատգամավորի հաղորդմամբ՝ բացի կրակոցներից թշնամին ողջ գիշեր բարձրախոսով նաև սպառնալիքներ է հնչեցրել արցախցիների հասցեին.

«Ասում են՝ դուրս եկեք, սա մեր տարածքն է, միևնույնն է, մենք գրավելու ենք, լավ կլինի առանց արյունի դուրս գաք, ճնշում են գործադրում բնակչության վրա՝ փորձելով այս կերպ հասնել իրենց ուզածին»,-ասաց Հակոբյանը:

Մետաքսե Հակոբյանը պատմեց, որ թշնամու կրակոցների հետևանքով ավերվել են դաշտերը, կրակել են նաև գերեզմանների ուղղությամբ.
«Այն աշխատանքները, որոնք այս ընթացքում գյուղացիները արել են, ջուրն է ընկել»,-ասաց նա:

Արցախցի պատգամավորը վստահեցնում է, որ, չնայած այս ամենին, բնակչության շրջանում խուճապ չկա, տարհանում նույնպես չի արվել, պարզապես տղամարդիկ, իրենց նախաձեռնությամբ, կանանց և երեխաներին Խրամորթ և Խնուշինակ գյուղերից տեղափոխել են Արցախի այլ գյուղեր, բայց տղամարդիկ տեղում են՝զինվորի կողքին.

«Կան ընտանիքներ, որտեղ երեխաները լացում են, կանայք լացում են, ամեն դեպքում, հնարավոր չէ անտարբեր լինել այդ ամենի նկատմամբ, բայց որ գլխապատառ փախչեն, չկա նման բան, քանի որ հասկանում են,որ մեր զինվորը իրենց կողքին է, ռուս խաղաղապահն այնտեղ է և եթե խաղաղ բնակչությունը թիրախավորվի, բնականաբար, պատասխան գործողություններ կլինեն, հիմա հնարավորինս խաղաղ ճանապարհով են փորձում լուծել հարցը: Կանայք ու երեխաներն էլ հեռու չեն գնացել, պարզապես տեղափոխվել են Արցախի մեկ այլ գյուղ։ Կան երեխաներ որոնք չեն դիմանում այդ ձայներին, վախենում ու հայրերը նրանց ժամանակավորապես տեղափոխում են այլ գյուղեր»,-ասաց Մետաքսե Հակոբյանը:

Արցախում թշնամու այս ագրեսիվ պահվածքը կապում են Արցախի՝ Ուկրաինա ուղարկած հումանիտար օգնության հետ.

«Գազազել են թուրքերը այն հայտարարությունից, որ Արցախը 14 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա, դրանից անմիջապես հետո իրենց ԱԳ նախարարությունը հայտարարություն տարածեց և ուղիղ սպառնաց ռուս խաղաղապահներին, դրանից ժամեր անց պայթեց գազատարը և սկսվեց այս քաոսը: Փորձում են խուճապը համընդհանուր դարձնել մարդկանց մոտ, տեսնենք ՝ ինչ հանգուցալուծում կունենա, որովհետև արդեն 3-րդ օրն է՝ մենք զրկված ենք գազից, ունենք նաև հոսանք խնդիր»,-ասաց նա և հավելեց.
«Դրանք ուղիղ երեսուն տարի փափագում էին, որպեսզի վրեժ լուծեին, ու այսօր, մեր իշխանավորների ձեռքով, այդ հնարավորությունը տրվեց, երբ այդ հաղթանակն ուղղակի նվիրեցին ադրբեջանցիներին։ Մինչև հիմա իրենք դուրս չեն գալիս այդ իրավիճակից, ոգևորությունից հոգեկան շեղումների մեջ են:

Մետաքսե Հակոբյանը վստահ է, որ հակառակորդի ճնշումների առաջին նպատակը Արցախը հայաթափելն է, որպեսզի հեշտությամբ հասնեն իրենց նպատակին.

«Եթե սա արդյունք տա և Արցախի հայաթափվի, իրենց համար հեշտանա, կարճ ճանապարհով հարցը կփակեն, իրենք ամեն անգամ տեսնում են արցախցու համառությունը և մի քայլ ավելի շատ են այդ սադրանքն անում, մի քայլ ավելի մեծացնում են սադրանքները, բայց փառք, աստծո, մենք մեր հողին կպած ենք , չեմ նկատում խուճապ կամ վախ, որ մարդիկ գլխապատառ փախչեն »,-ասաց Մետաքսե Հակոբյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր