Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 9-ի համար          Ո՛չ թե քաղաքական ճգնաժամ, այլ քաղաքական փակ շրջան. ինչ է սպասվում հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում. «Ժողովուրդ»       Երբ համապատասխան կառույցները տարիներ շարունակ զբաղված են «աչքփակոցիով». «Փաստ»    

11 մար 2022 18:35

Ադրբեջա՛ն, գնա՛ մինչև վերջնական հաղթանակ.Ուկրաինացի պաշտոնյան կոչ է արել Ադրբեջանին հարձակվել Հայաստանի և Արցախի վրա

«Ես միշտ հավատացել եմ քո ուժերին, Ադրբեջա՛ն, գնա՛ մինչև վերջնական հաղթանակ։ P.S. Մանրամասներ չկան, կարծում եմ՝ շուտով ամեն ինչ հայտնի կդառնա»: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Դնեպրոպետրովսկի քաղաքային խորհրդի բարեկարգման տեսչության պետ Ռուսլան Մորոզը:

Նշենք, որ  Թվիթն արդեն հեռացվել է, սակայն հայտնի լրագրող Լինդսի Սնելը հասցրել է կիսվել դրանով:

Հիշեցնենք, որ օրեր շարունակ Ադրբեջանի զինուժը ականանետեր է կիրառում Արցախի տարբեր ուղղությունների վրա: Իսկ այսօր հարձակվել են Խնապատ գյուղի ուղղությամբ, ինչպես նաև Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր են հնչեցրել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր