Տեսանյութ. Փաշինյանի հրատապ հավաքին ներկա է նաև ՊՆ նախարարը. Mediahub.am          Մեքսիկայում պոչով երեխա է ծնվել. 2 ամիս անց նկատել են, որ աղջկա պոչը շարունակում է աճել       Ալիևը բռնել է եվրոպացիների դամարը.Ինչի՞ հետևանք է Կլաարի ադրբեջանանպաստ դիրքորշումը    

11 մար 2022 19:48

ԵԱՏՄ երկրներին` ներառյալ Հայաստանին, չի սպառնա հացահատիկի խնդիր. ՌԴ գյուղնախարարություն

Մարտի 10-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ երկրներ` այդ թվում նաև Հայաստան:

Հայաստանում բնակչության շրջանում խուճապային տրամադրություններ ի հայտ եկան հացահատիկի և դրանից բխող սպառման այլ ապրանքների գների բարձրացման վերաբերյալ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, սահմանափակումը տարածվում է ցորենի, տարեկանի, գարու, եգիպտացորենի վրա։ Այն ուժի մեջ կլինի մինչև օգոստոսի 31-ը։ Բացի այդ, արգելվում է շաքարի ու եղեգնաշաքարի հումքի արտահանումը ԵՏՄ տարածքից դուրս։

ՌԴ գյուղատնտեսության նախարարության հաղորդմամբ` նպատակն է թույլ չտալ, որ ռուսական ցորենը երրորդ երկրներ հասնի ԵԱՏՄ անդամ երկրների տարածքից։

Գերատեսչությունը նշում է, որ ԵԱՏՄ անդամ երկրներն արդեն գնել են բավական քանակությամբ հացահատիկ ներքին սպառման համար, ուստի այս օրենքով կբացառվի ռուսական հացահատիկի «արտահոսքն» այլ երկրներ:

Նշվում է, նաև, որ հնարավոր է հացահատիկի ներկրումներ ԵԱՏՄ երկրներ Արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից հատուկ լիցենզիայով:

«Միության երկրները այս տարի արդեն գնել են իրենց անհրաժեշտ ցորենի ծավալները՝ առանց մաքսատուրքերի»,-հաղորդել է նախարարությունը:

Սա նշանակում է, որ ԵԱՏՄ երկրներին` ներառյալ Հայաստանին, չի սպառնա հացահատիկի խնդիր, քանզի, ըստ ռուսական գերատեսչության, երկիրն ունի բավական պաշար սեփական կարիքները հոգալու համար:

Նշենք, որ Ռուսաստանը համարվում է աշխարհում ցորենի առաջին մատակարարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր