Որն է տարբերությունը 2018 թվականի և Բագրատ Սրբազանի առաջնորդած այսօրվա շարժման միջև          Մայիսի 8֊ին Շիրակը հանուն հայրենիքի շարժումը միանալու է Տավուշից սկիզբ առած երթին       «Քարանձավային» ռուսատյացությունը, որով այժմ «շնչում է» Մակրոնը, անհրաժեշտ է Եվրոպայի առաջնորդ դառնալու համար    

12 մար 2022 10:47

Հավանական նոր պատերազմը շատ մոտ է. սպասվելիք ռազմական բախումներն առավել լայնամասշտաբ պատերազմի են տանում.պայծառատես

«Պարենային ճգնաժամը, մեծ առումով, արհեսատական ստեղծված խուճապ է։ Լուրջ պարենային ճգնաժամի վտանգ չկա, եթե այն արհեստականորեն չստեղծեն։ Չի բացառվում, որ սա արվում է նաև արհեստական գնաճի նպատակով, պարզապես գերշահույթ ապահովելու համար։ Սրա հետևում, իհարկե, մասնավոր ձեռնարկատերերն են կանգնած,- «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասել է պայծառատես Կարեն Ափոյանը։


Խոսելով Հայաստանի և Արցախի սահմաններին առկախված պատերազմական վտանգի մասին, պայծառատեսն ասում է.«Իմ զգացողություններով նման բան սպասվում է և այդ օրը շատ հեռու չէ։ Մենք պատրաստ չենք ճիշտ դիմակայման, և թշնամին, կարծես, պատրաստվում է օգտվել այդ առիթից»։


Կարեն Ափոյանի դիտարկմամբ` հավանական ռազմական սադրանքներին և բախումներին Հայաստանի Զինված ուժերը պատրաստ չեն դիմակայելուն. «Ես կասեի՝ մարդիկ հոգեբանորեն շատ ավելի պատրաստ են, բայց նույնը չեմ կարող ասել Զինված ուժերի մասին, որովհետև ուժերն անհավասարաչափ են։ Թշնամին փորձելու է առիթից օգտվել՝ առաջիկայում սպասվելիք ռազմական բախումներն առավել լայնամաստաբ պատերազմի տանելով»։


Արդյո՞ք Թուրքիան նույնպես կմիանա իր ռազմավարական դաշնակցին, եթե առաջիկայում Հայաստանի և Արցախի սահմաններին նոր ռազմական բախումներ սկսեն, Կարեն Ափոյանը նկատում է՝ անպայման. «Առանց Թուրքիայի իմացության, նրա հետ համաձայնության և նրա մասնակցության չի լինելու, սակայն, իմ զգացողությամբ, կանոնավոր բանակն, ամենայն հավանականությամբ, Թուրքիան չի մտցնի ռազմական գործողությունների մեջ։ Թուրքիայի մասնակցությունն ու աջակցությունն առավելապես քողարկված կերպով կլինի»,- ասում է պայծառատեսը։


Խոսելով Հայաստանում իշխանափոխության մասին, Կարեն Ափոյանը նկատում է՝ քաղաքական կյանքում լարվածություններ սպասվում են, կլինեն որոշակի փոփոխություններ, բայց իշխանափոխություն՝ ընթացիկ գարնան ընթացքում, ըստ վերջինիս, չի սպասվում։


Ամփոփելով զրույցը պայծառատեսը նկատում է՝ ցավալի է, որ մարդկանց ուշադրությունն ուզում եմ շեղել արհեստական պարենային ճգնաժամի թեմայով, այն պարագայում, երբ մեր պետության շուրջ ստեղծված իրական և ամենավտանգավոր թեման, այս պահին, սահմանների անվտանգութունն է ու հավանական նոր պատերազմի սպառնալիքը, որ բոլորովին հեռու ապագայում չէ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր