Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

12 մար 2022 14:10

ՄԱԿ-ը ապացույցներ ունի ռուսական կողմից կասետային ռումբերի օգտագործման վերաբերյալ

Միավորված ազգերի կազմակերպությունը հայտարարել է, որ իրենք ապացույցներ ունեն փետրվարի 24-ին Ուգլեդարի ռմբակոծության ժամանակ ռուսական կողմից կասետային ռումբերի օգտագործման վերաբերյալ: ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Լիզ Տրոսելի այդ խոսքերը հրապարակել է «Ստրանա ուա»-ն։


«Փետրվարի 24-ին կասետային զինամթերք է պայթել կառավարության կողմից վերահսկվող Դոնեցկի Ուգլեդար քաղաքի կենտրոնական քաղաքային հիվանդանոցում, ինչի հետևանքով զոհվել է չորս խաղաղ բնակիչ, վիրավորվել 10 մարդ, վնասվել են շտապօգնության, քաղաքացիական մեքենաները և հենց հիվանդանոցը»,-ասել է նա:


Տրոսելը նաև մանրամասնել է, որ Խարկովի մի քանի թաղամասերում հրետակոծություններ են եղել, որոնց արդյունքում ինը խաղաղ բնակիչ է զոհվել։ Եվս 37 քաղաքացի վիրավորվել է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր