Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կիրանցում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է. հայտնի է ինքնությունը    

14 մար 2022 15:01

Զոհերի հարազատներ կան, ովքեր չեն հավատում՝ աճյուններն իրենց երեխաներինն են, չեն հուղարկավորել նրանց. քանի մասունք կա այս պահին

«Այո, մենք ունենք նման դեպքեր, երբ որ նույնականացվել է, արդյունքները կրկնակի անգամ, որոշ դեպքերում՝ եռակի անգամ, այլ երկրներում էլ հաստատվել են, սակայն հարազատները դեռ պատրաստ չեն վերցնելու աճյուններն ու հուղարկավորել». Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների աճյունների մասին լրագրողի հարցին։

Լրագրողի հարցին՝ որ երկրներ են ուղարկվում ու արդյո՞ք Հայաստանում արված հետազոտությունների հետ արդյունքները համընկնում են, նախարարը դրական պատասխան տվեց․

«Կրկնակի, եռակի փորձաքննության են ուղարկվել Հոլանդիա, Գերմանիա, Ռուսաստան, Վրաստան և այլ երկրներ։ Բոլորը հարյուր տոկոսով համապատասխանել են Հայաստանում տրված արդյունքներին»,-ասաց նա։

Նախարարը չցանկացավ ասել, թե քանի մասունք կա այս պահին՝ նշելով, որ ինքը դրա լիազորը չէ, պետք է քննչական մարմիններից ճշտել։
Հարցին, թե դեռ որքան կարող են պահել այդ մասունքները, արդյոք դա խնդիր չէ եւ արդյոք Կառավարությունը կարող է ինքնուրույն որոշել եւ հուղարկավորել այդ մասունքները, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց. «Քանի որ դա բավական ծանր ընթացք է եւ կառավարությունն անում է ամեն բան, որպեսզի ծնողները ժամանակ ունենան այդ ցավալի պրոցեսն անցնելու եւ հուղարկավորելու որոշում կայացնելու, բնայց մյուս կողմից էլ մենք հասկանում ենք, որ ինչ-որ ժամանակ հետո մենք պետք է անդրադառնանք այս հարցին եւ հուղարկավորենք անհատական գերեզմաններում: Եղբայրական գերեզմանի մասին խոսք չկա»

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր