Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

14 մար 2022 15:49

Մարիուպոլից ոչ ոք չի կարողանում դուրս գալ. Ովքեր դուրս են գալիս Ուկրաինայից, չգիտեն՝ գալիս են Հայաստա՞ն, թե՞ այլ երկիր

Ռուս-ուկրաինական հակամարտության 19-րդը օրը՝ մարտի 14-ին, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է Ռուսաստանի հետ բանակցությունների 4-րդ փուլի մեկնարկի մասին:

«Բանակցություններ, չորրորդ փուլ՝ խաղաղության, կրակի դադարեցման, զորքերի անհապաղ դուրսբերման և անվտանգության երաշխիքների մասին: Բարդ խոսակցություն»,- այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Պոդոլյակը:

Նա նաև հայտնել է, որ բանակցություններն ընթանալու են տեսակոնֆերանսի ձևաչափով:

Լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր ավերվել է Էներգոդարը Զապորոժիեին կապող ավտոմայրուղու վրա կառուցված կամուրջը, և այլևս ուղիղ կապ չկա Էներգոդարի և մարզկենտրոնի միջև, այդ թվում՝ նաև հումանիտար օգնության տեղափոխման և բնակիչների տարհանման համար։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների հարցերով պետական ծառայությունը հայտարարել է, որ Կիևի բնակելի շենքի վրա հրթիռի ընկնելու հետևանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել՝ 12-ը։

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանից 168.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք մարդիկ կարողանո՞ւմ են Մարիուպոլից դուրս գալ, հայերը փաստաթղթերի հետ խնդիրներ ունեին, արդյոք դրանք լուծվեցի՞ն, թե՞ ոչ, նույնը՝ նաև դեղորայքի, սննդի հարցերի դեպքում:

«Բոլոր տեղերում էլ իրավիճակը ծանր է, կան մի շարք խնդիրներ: Մարիուպոլից ոչ ոք չի կարողանում դուրս գալ, իսկ փաստաթղթերի պահով 2-3 հյուպատոսական կետեր են աշխատում՝ Օդեսայում, Լվովում, Ուժգորոդում: Հայաստանի քաղաքացիները բոլոր թղթերը ստանում են: Ինչ վերաբերում է դեղորայքին և սննդին, ապա ոչ բոլոր տեղերում է այդ հարցը լուծվել: Ավելին, այն քաղաքներում, որտեղ դեղորայք և սնունդ է ներմուծվել, էլի խնդիր ունեն»,-նշեց Դավիթ Մկրտչյանը:

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահն ասաց նաև, որ նրանք, ովքեր դուրս են գալիս Ուկրաինայից, չգիտեն՝ գալիս են Հայաստա՞ն, թե՞ այլ երկիր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր