Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

14 մար 2022 16:35

ԱՄՆ-ն Ուկրաինային ռուսաստանցի զինվորականների դեմքերի ճանաչման համակարգ է փոխանցել

Ամերիկյան Clearview AI ընկերությունը Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը ռուսաստանցի զինվորականներին նույնականացնելու համար դեմքերի ճանաչման համակարգ է փոխանցել, այն արդեն օգտագործվում է, հաղորդում է Reutes-ը՝ ընկերության տնօրեն Հոան Թոն-Թհաթին հղումով։

Նշվում է, որ համակարգը հասանելիություն ունի 10 միլիարդ լուսանկարներից բաղկացած տվյալների բազային, որոնցից 2 միլիարդը՝ VKontakte ցանցից։ Գործակալության տվյալներով, ամերիկյան Clearview ստարտափի գործադիր տնօրեն Հոան Թոն-Թհաթը նամակ է ուղարկել Կիև՝ առաջարկելով օգնել ռուսաստանցի զինվորականներին բացահայտելու, ապատեղեկատվության դեմ պայքարելու և զոհվածների ինքնությունը պարզելու հարցում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր