Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

15 մար 2022 10:47

ՌԴ քաղաքական վերնախավում բավականին տարակուսած ու վրդովված են, որ հատկապես այս օրերին ՀՀ-ում ակտիվացել են հակառուսական տրամադրություններ.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջում տեղադրված է հայտարարություն այն մասին, որ «Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 11.03.2022 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Աշոտ Գալստյանի իրազեկումը մարտի 19-ին՝ ժամը 15.00-16.00-ը Ստ. Շահումյանի անվան հրապարակում հավաք և ժ.16.00-16.30 Ստ. Շահումյանի անվան հրապարակից՝ Բեյրութի փողոց Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց՝ մինչև ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան հարակից տարածք երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ»:


Սպասվող այս ակցիայի հետ կապված «Փաստին» ուշագրավ տեղեկություններ են հասել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՌԴ քաղաքական վերնախավում բավականին տարակուսած ու վրդովված են այն հանգամանքից, որ հատկապես այս օրերին Հայաստանում առավել ակտիվացել են հակառուսական տրամադրություններ գեներացնող որոշ շրջանակներ, փոխարենը պրոռուսական ընդամենը 1-2 ակցիա է իրականացվել, այն էլ՝ բավականին սակավամարդ: Սա Մոսկվայում գնահատում են որպես մեր երկրի կողմից անլուրջ վերաբերմունք պատերազմի մեջ գտնվող ռազմավարական դաշնակցի հանդեպ:


Եվ ահա, որոշվել է շաբաթ օրը՝ մարտի 19-ին, կազմակերպել բազմամարդ ակցիա և երթ՝ ի աջակցություն Ռուսաստանի Դաշնության: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, հաշվի առնելով, որ, ըստ տարբեր հարցումների, Հայաստանում գերակշռող մեծամասնություն են կազմում պրոռուսական կողմնորոշում ունեցողները, ակցիայի կազմակերպիչները կարծում են, որ հավաքը Մոսկվայի համար յուրատեսակ ինդիկատոր է լինելու՝ հասկանալու համար՝ իրենց ՌԴ բարեկամ համարողներն արդյոք իսկապես պատրաստ են վճռական պահի հստակ դիրքորոշում հայտնել, թե՞ ոչ»։
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր