Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

15 մար 2022 13:48

Տեսանյութ.Ռուսական Առաջին ալիքի խմբագրին 15 տարվա ազատազրկում է սպառնում ուղիղ եթերում սադրանքի համար

Ռուսական Առաջին ալիքի խմբագիր Մարինա Օվսյաննիկովան, որն ուղիղ եթերի ժամանակ սադրանք է արել (ներխուժել է եթեր ու Ուկրաինայում ռազմական գործողության դեմ ուղղված ակցիա իրականացրել) կենթարկվի քրեական պատասխանատվության՝ կեղծ տեղեկություններ տարածելու համար։ Նման արարքների համար պատիժը խստացվել է, և Մարինա Օվսյաննիկովային կարող է սպառնալ մինչև 15 տարվա ազատազրկում, գրում է starhit.ru-ն։


Աղբյուրի համաձայն, սկզբում իրավապահները ցանկացել են վարչական արձանագրություն կազմել Օվսյաննիկովայի դեմ, սակայն հետագայում որոշել են քրեական գործ հարուցել  ՌԴ ՔՕ 207.3 հոդվածով («Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի մասին գիտակցաբար կեղծ տեղեկությունների տարածման մասին»):


Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ռուսական «Առաջին ալիքի» լրատվական հաղորդման ընթացքում աշխատակիցներից մեկը ներխուժել է եթեր ու Ուկրաինայում ռազմական գործողության դեմ ուղղված ակցիա իրականացրել։


Նա եթեր է ներխուժել այն պահին, երբ հաղորդավարը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին խոսելիս է եղել։


Կինը ձեռքին պաստառ է ունեցել, որի վրա գրված է եղել․«Դադարեցրեք պատերազմը, մի՛ հավատացեք պրոպագանդային։ Այստեղ ձեզ խաբում են»։ Նա մի քանի անգամ կոչ է արել դադարեցնել պատերազմը, ինչից հետո եթեր է գնացել պատժամիջոցների մասին ռեպորտաժը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր