Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են          Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

15 մար 2022 15:07

Իրավիճակը շարունակում է մնալ լարված, չի եղել դեպք, որ իրենց ագրեսիային չպատասխանենք

«Որևէ տեղ առաջխացման  հետ կապված որևէ խնդիր չկա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ պատասխանելով ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների՝ Կապանի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ առաջխաղացման լուրերի վերաբերյալ հարցին։ 


Նա նշեց, որ Հայաստանի սուվերեն տարածք չեն մտել, Կապան-Մեղրի ճանապարհային հատվածում ադրբեջանցիներն առաջխաղացում չեն ունեցել։


Լրագրողների դիտարկմանը, որ Կապանի Ներքին Հանդի գյուղապետը հաստատել է՝  առաջխաղացում կա, նա նշեց. «Եթե նման բան լինի, անպայման պաշտպանության նախարարության լրատվական կայքը կհրապարակի»։


Լրագրողի հարցին՝ այդ դեպքում գյուղապետը ստո՞ւմ է, նա ասաց. «Այդ դեպքում… ես ժամը 10-ից Ազգային ժողովում նստած եմ։ Եթե նման բան եղած լինի, պաշտպանության նախարարության անհրաժեշտ միջոցներ  ձեռնարկող ստորաբաժանումները համարժեք քայլեր կձեռնարկեն, դրա մասին կտեղեկացվեք»։


Նա նշեց, որ իրավիճակը լարված է, կարող են բնորոշել՝ կայուն լարված, որովհետև մարտի 13-14 գիշերվանից,  այսօր ևս լուրջ խնդիրներ թեև չեն արձանագրվել, բայց իրավիճակը շարունակում է մնալ լարված։


«Լարվածությունն Արցախի հատվածում է, սակայն ձեռնարկվում են միջոցներ բանակցությունների և այլ գործողությունների միջոցով հնարավոր սադրանքներ, էսկալյացիայի որևէ խնդիրներ  չծագեն»,- ասաց Ա. Սարգսյանը։


Նա ընդգծեց, որ իրենց համար և Արցախ, և Սյունիք, անվտանգային խնդիրներ են. «Արցախի մի շարք գյուղերի հատվածում ունենք հումանիտար խնդիր կապված գազատարի հետ։ Ադրբեջանական կողմի հայտարարություններն ընդհանուր  խուճապային տրամադրություն, վախի մթնոլորտ ստեծելուն, հայաթափման գործընթաց  նախաձեռնելուն միտված քայլեր են։  Քայլեր են իրականացնում, որպեսզի այս լարված վիճակը պահպանվի։ Մեր ստորաբաժանումները զգոն են, հետևում են իրավիճակին,  անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ միջոցառումներ կիրականացնեն»։


Նա չբացառեց, որ Ադրբեջանի կողմից որևէ սադրանք կարող է լինել։


«Վստահ կարող եմ ասել, որ մեր կողմից որևէ ագրեսիա՝  սկսած հռետորաբանությունից, վերջացրած քայլերից, որոնք կարող են հանգեցնել որոշակի խնդիրների, չեն իրականացվում, նրանց կողմից տարածվող տեղեկատվություն, թե մենք քայլեր ենք ձեռնարկում, ապատեղեկատվություն է։ Բայց մեր նկատմամբ ագրեսիայի դեպքում Հայաստանը ձեռնարկում է անհրաժեշտ պաշտպանական քայլեր»,- ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր