Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

15 մար 2022 15:53

Ռուսաստանը Ուկրաինայի տարածք է մտցրել իր ողջ զինուժն ու տեխնիկան,ռուսական զորքերի 100%-ը

Զանգվածային ներխուժման ժամանակ Ռուսաստանը Ուկրաինայի տարածք է մտցրել իր ողջ զինուժն ու տեխնիկան, որոնք պատրաստում էին Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար։ Այս մասին մարտի 14-ին լրագրողներին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը. հայտնում է CNN-ը։


Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն «ամեն ինչ ուղարկել է» Ուկրաինա։


Գնահատելով Ուկրաինայի օդային տարածքի վերաբերյալ իրավիճակը՝ Պենտագոնի խոսնակն այն անվանել է «վիճելի»։ Նա բացատրել է, որ լայնածավալ ներխուժման երեք շաբաթվա ընթացքում ռուսները չհասան օդային գերազանցության Ուկրաինայի ողջ տարածքի նկատմամբ, և այս կամ այն կողմը դեռևս ունի առավելություն տարբեր ոլորտներում։


Ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ ռուսական բանակն ավելի շատ հնարավորություններ ունի օդային գերակայության համար, նրա ինքնաթիռներն ավելի շատ թռիչքներ են կատարում, սակայն ուկրաինացիներն ամեն օր փոխում են իրենց մարտավարությունը՝ ուշադիր օգտագործելով առկա օդային միջոցները։


Նախկինում Պենտագոնը Ուկրաինայում ռուսական զորքերի ծավալը գնահատելիս օգտագործում էր «գրեթե 100%-ով» արտահայտությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր