Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ          Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը       Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները    

15 մար 2022 16:38

Ինձ չի թվում, որ ՌԴ իշխանությունը վստահություն ունենա Փաշինյանի նկատմամբ.Մեկդ ցույց տվեք, որ նա օգտագործել է Ռուսաստանի հայերի միություն անունը, 1000 դոլար կտամ, ամեն օր՝ 10օր շարունակ

Ես ուզում եմ միասնականություն, ուրիշ ոչ մի բան, իրենք իմ թշնամին չեն՝ ո՛չ Զարեհ Սինանյանը և ո՛չ էլ որևիցէ մեկը։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

Մենք անընդհատ խոսում ենք, թե նա ինչ ա մտածում, մյուսը ինչ ա մտածում․․․, բա մենք ի՞նչ ենք մտածում, մեր ժողովուրդն ինչ ա ուզում, բա մենք ո՞նց ենք մեզ պահում։ Ինքներդ մտածեք՝ Փաշինյանը Ձեզ համար բավարա՞ր է որպես վարչապետ։ Ռուսաստանն ասում է՝ ժողովուրդն իրեն ընտրել է, երկու- երրոդ ձայնը տվել են իրեն, Ռուսաստանը չի կարող դեմ գնալ, նա աշխատում է նրա հետ, ում ժողովուրդը ընտրում է, բայց ինձ չի թվում, որ Ռուսաստանի իշխանությունը վստահություն ունենա Փաշինյանի նկատմամբ, եթե ունենար, մենք այսօր այս վիճակի մեջ չէինք լինի»,- պատասխանեց Աբրահամյանը։ Իրենց պահվածքը մեր նկատմամբ այսօր թշնամական է, իրենք հասկանո՞ւմ են, թե այն կառույցը, որը ուզում են վերացնել, ինչ է իրենից։ Դուք լսե՞լ եք, որ Փաշինյանը Ռուսաստանի հայերի միություն անունը օգտագործի, եթե մեկդ լսել է, բերեք, ցույց տվեք, խնդրեմ, 1000 դոլար կտամ ամեն օր, առաջիկա 10 օրում։ Ասե՞մ՝ Ալիևը և Էրդողանը քանի անգամ են ասել։ Այսօր բոլորը ուզում են Ռուսաստանի հայերի միությունը փակել, մեզ մենակ թողեցին, ինչպես մենակ են թողել Արցախը»,–ասաց Արա Աբրահամյանը։

Արա Աբրահամյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք նա չի՞ համարում, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան և կապիտուլյանտ է, արդյոք Փաշինյա՞նն է թիվ մեկ մեղավորը Արցախը հանձնելու և հազարավոր զոհերի համար, ի՞նչ գնահատականներ ունի դրա վերաբերյալ և հնարավո՞ր է՝ սկսվեն պրոցեսներ Փաշինյանին հեռացնելու համար։ Արա Աբրահամյանը պատասխանեց․ «Ես ասել եմ՝ ինչպես են նրանք ընտրություններ անցկացրել։ Առաջին նախագահը ունի իր մեղքը, արեց այնքան, որքան կարողացավ։ Մենք լիքը խնդիրներ ունենք, նա պետք է մինչև վերջ տաներ այդ խնդիրները և վերջակետ դներ․ մենք հաղթող էինք։ Այնուհետև եկավ Քոչարյանը, արեց այնքան, որքան կարողացավ։
 
Նրանից հետո Սերժ Սարգսյանը, և վերջնական, իհարկե, Փաշինյանը։ Այնպես չէ, որ կա մեկը, որ մեղք չունի, ավելին ասեմ, մենք բոլորս ենք մեղավոր, բայց, որ Փաշինյանը այստեղ է, ո՞վ է մեղավոր, հարց եմ տալիս, կարողա՞ Ադրբեջանն է մեղավոր, ոչ՛, որովհետև մենք ենք մեղավոր։ Այսօր նույնիսկ բանակ չունենք, որ կռվենք, ընդհանրապես մենք՝ բոլորս ոչինչ չունենք։ Եթե խնդիրը ճիշտ դրվի, լուծումը ևս ճիշտ կստացվի։ Բոլորը ունեն իրենց մեղավորությունը, Փաշինյանը, իհարկե, արեց այն՝ ինչը անթույլատրելի էր»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր