Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

15 մար 2022 16:59

Ռուսաստանն էլ իր պատժամիջոցներով դաս կտա Մեծ Բրիտանիային, ինչպես և մյուս երկրներին

Ռուսական հատիկավոր վառելափայտի գնման սահմանափակումները խորացնում են Էներգետիկական ճգնաժամը, որին բախվում Է Մեծ Բրիտանիան: Այդ մասին գրում Է The Daily Telegraph թերթը:


Ինչպես նշում Է հրատարակությունը, մինչեւ վերջին ժամանակներս Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի համար եղել Է ջեռուցման համար օգտագործվող հատիկավոր փայտանյութի խոշոր մատակարարը, սակայն այժմ բրիտանացի ներմուծողները փորձում են շտապ կարգով գտնել գնումների այլընտրանքային աղբյուրներ: Ռուսաստանից հատիկավոր վառելափայտի մատակարարումների դադարեցումը նոր պատժամիջոցների ֆոնին կհանգեցնի ջեռուցման գների կտրուկ ավելացման կենսավառելիքով աշխատող կաթսայատների տեղերի համար, ասվում Է նյութի մեջ:


Այսպես, կառավարության աջակցության ծրագրի շնորհիվ վերջին տարիներին հազարավոր բրիտանացի տնատերեր եւ գործարարներ անցել են վառելիքի հատկապես այդ տեսակն օգտագործող ջեռուցման համակարգերին: The Daily Telegraph-ի տվյալներով, հատիկավոր վառելափայտի գները երկրում արդեն ավելացել են 25-40 տոկոսով՝ 1 տոննայի դիմաց հասնելով 385 ֆունտ ստեռլինգի մակարդակի:


Ինչպես թերթին տված հարցազրույցում պատմել Է UK Pellet Council առեւտրական կազմակերպությունը գլխավորող Մարկ Լեբուսը, ներկայում շտապ կարգով մշակվում են մատակարարումների միջազգային համակարգի վերակազմավորման այլընտրանքային միջոցներ: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ ռուսաստանյան հատիկավոր վառելափայտի գնման արգելքը կազդի ամբողջ աշխարհում մատակարարումների վրա:


«Հետեւանքները կզգան նաեւ մյուս այն երկրները, որոնք այժմ պայքարում են այդ նույն մատակարարների լավագույն արտադրանքի համար»,-նախազգուշացրել Է UK Pellet Council-ի ներկայացուցիչը: Լեբուսի խոսքով՝ բրիտանական կառավարությունը կջանա կազմակերպել հատիկավոր փայտանյութերի ներքին արտադրություն: «Մեծ Բրիտանիան չի կարողանա ապահովել անհրաժեշտ քանակությամբ վառելիք, ուստի մենք պետք Է ներմուծենք զգալի ծավալներ, եւ մենք անխուսափելիորեն կներքաշվենք սաստկացող Էներգետիկական ճգնաժամի մեջ»,-ամփոփել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր