Ահա թե որն է պատճառը, որ ներկա իրավիճակը չի փոխվում .Արցախը, անկլավները, «Զանգեզուրի միջանցք»-ը և մնացածը չգիտեմ ինչի պահանջներն են, որոնք իրականացվում են Պուտին «բարձր» հովանու և աշխարհի խոշոր խաղացողների հավանության ներքո          10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա       ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին    

16 մար 2022 13:08

Էդուարդ Աղաջանյանը պարզաբանել է իր հայտարարությունները. դա չեմ առաջարկել ես, միտումնավոր խեղաթյուրել են

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է իր վերջին հարցազրույցի շուրջ քննադատություններին, նշելով, որ որոշ առցանց հարթակներ միտումնավոր խեղել են «Ազատություն» ռադիոկայանին տրված իր հարցազրույցը:


"Նրանք ներկայացրել են, թե ես առաջարկել եմ բանակցությունների ընթացքում «քննարկել Արցախը Ադրբեջանի կազմում լինելու գործընթացը»։


Հարկ եմ համարում նախ մեջբերել հարցազրույցի այդ հատվածը՝ սղագրությամբ։


— Պարոն Աղաջանյան, այնուամենայնիվ, Հայաստանը պատրա՞ստ է, հաշվի առնելով այս առաջին կետը Ադրբեջանի ներկայացրած, սկսել բանակացություններ՝ Արցախը Ադրբեջանի կազմում դիտարկելով։ Ենթադրենք, Բաքուն երաշխիքներ է առաջարկում, դուք անընդհատ հայ ինքնության հարցն եք բարձրացնում։
— Ես կարծում եմ, որ բանակցություններ պետք է սկսել...


— Այդ թվում՝ այդ հարցով։


— Ես կարծում եմ՝ բանակցություն պետք է սկսել։ Այդ թվում՝ Արցախի վերջնական կարգավիճակի հարցով:


— Որը կարող է և լինել Ադրբեջանի կազմում։


— Ես կարծում եմ՝ դա բանակցությունների ընթացքում պետք է հստակեցվի։


Լրագրողի հետ կենդանի հարցուպատասխանի իմաստը հետևյալն է․


Հայաստանը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորման դիրքերից, որին հասնելու նվազագույն պայման է բանակցությունների գործընթացի մեկնարկը։ Միաժամանակ՝ Հայաստանը մերժում է բանակցությունների մեկնարկին ընդառաջ որևէ նախապայմանի առաջ քաշումը։


Հետևաբար կողմերի կարմիր գծերը պետք է ներկայացվեն և քննարկվեն հենց բանակցությունների ընթացքում, այլ ոչ դրանց մեկնարկից առաջ, որը թերևս ամենակարճ ճանապարհն է գործընթացը փակուղի մտցնելու և վերջնականորեն վիժեցնելու։


Հետևաբար եթերում հնչեցրած իմ առաջարկը եղել է վերսկսել բանակցությունները՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման նպատակով, այլ ոչ թե լրագրողի և իմ բառերի այն «կարկատանը», որ հրամցրել են որոշ պսևդոլրատվականներ",- գրել է Աղաջանյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր