Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

16 մար 2022 14:30

Մոսկվան այս ամենը չի մոռանա.Վաշինգտոնը հանձնարարել է իր դեսպաններին համոզել երկրների ղեկավարներին ՌԴ–ի հետ չհամագործակցել

ԱՄՆ-ն Ռուսաստանի պատճառով աննախադեպ ճնշում է գործադրում Չինաստանի, Թուրքիայի և այլ երկրների վրա։ Այս մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Պարզապես տգիտություն է, որը Վաշինգտոնն է «արտանետում»։ Չգիտեմ էլ, այն չափազանց է»,–ասել է Լավրովը:
Ռուս նախարարի կարծիքով՝ զարմանալի է, որ նման շանտաժ կիրառում են այնպիսի հնագույն քաղաքակրթությունների նկատմամբ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Եգիպտոսը:

Լավրովը նշել է` Վաշինգտոնը հանձնարարել է իր դեսպաններին համոզել երկրների ղեկավարներին ՌԴ–ի հետ չհամագործակցել։
«Յուրաքանչյուր երկրում ԱՄՆ-ի դեսպաններն ամենօրյա ցուցումներ ունեն երկրի ղեկավարներին վախեցնել, որ չգնեն Ռուսաստանից ոչինչ, չվաճառեն Ռուսաստանին ոչինչ, հրաժարվեն ռուսական ներդրումներից, չշփվեն Ռուսաստանի հետ։ ՌԴ որևէ նախարար, որևէ պատվիրակություն չուղարկեն։ Ես չեմ կատակում։ Ես դա գիտեմ, իմ ընկերները պատմում են այդ մասին»,–ասել է Լավրովը։
Նա հավելել է, որ Մոսկվան այս ամենը չի մոռանա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր