Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 16-ին տարադրամի շուկայում          Գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում       Ապրիլի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

16 մար 2022 15:26

Տեսանյութ.Դա սուտ է, կատեգորիչսկի սուտ է. Ներքին Հանդի բնակիչը՝ ՊՆ-ի հայտարարության մասին

Ադրբեջանցի զինվորականները մարտի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում մեկ կիլոմետր առաջ էին եկել Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդի վարչական տարածքում, նոր վրաններ խփել  ու ամրացել։ Այս մասին լուրը հաստատել էր գյուղի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը:


Նա անգամ նշել, որ ՊՆ-ից տեղյակ են.


«Սահմանից ադրբեջանցիներն իջել են մեր տարածքում նստել։ Պաշտպանության նախարարությունում տեղյակ են, եկել են պոստ դրել»,-ասել էր նա՝ պատասխանելով խնդրի մասին անընդհատ ահազանգող լրատվամիջոցների հարցերին։


Իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունից ի պատասխան «Արմենպրես»-ի հարցմանը՝ տեղեկացրել էին, թե՝ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխաղացման մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են։


«Մենք կտրականապես հերքում ենք այդ լուրը: Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք կահավորված չլինելու պատճառով ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր։ Ոչ մի առաջխաղացման մասին խոսք լինել չի կարող»,- հայտնել էին ՊՆ-ից:


ԹԻ ՎԻ 5 հեռուստաընկերության լրագրողն այցելել էր Սյունիքի մարզ և զրուցել բնակիչների հետ։


Ներքին հանդի բնակիչը լրատվամիջոցին ասել էր, որ Պն-ի պարզաբանումն իրականությանը չի համապատասխանում.


«Դա սուտ է, կատեգորիչսկի սուտ է։ Եթե իրենք ցանկանում են, թող գան ու ականատես լինեն, թե որտեղ է գտնվում մեր  հողը ու նոր խոսեն։ Եղանակը եթե վատ չլիներ մենք կարայինք բարձրանայինք ու դուք ձեր աչքով դիրքը տեսնեիք։ Դա մեր տարածքն է, մեր պապական տարածքն է»,-նշել էր Ներքին հանդ գյուղի բնակչուհին։


Հավելենք, որ ադրբեջանական կողմի դիրքից դիտարկվում է գյուղի գերեզմանոցը, խմելու ջրի ակունքները, գյուղի արոտավայրերը, որտեղ բնակիչները վախենում են գյուղատնտեսական աշխատանքներ կատարել։


Փաստորեն Սյունիքի այդ տարածքում էլ գյուղացիների կյանքը դարձել է վտանգավոր՝ ուղիղ ադրբեջանցիների նշանառության տակ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր